Լրահոս
Օրվա լրահոսը

Առանձահատուկ կարևոր է, որ բանաձևում արձանագրված է՝ մեր հայրենակիցները պատանդներ են Ադրբեջանի ձեռքում, որոնց հետագա ճակատագիրը պայմանավորված է շանտաժով և քաղաքական ու տարածքային գործարքներով. Արման Թաթոյան

Փետրվար 04,2026 21:35 Share

«Միասնության թեւեր» քաղաքական նախաձեռնության ղեկավար Արման Թաթոյանը գրում է.

«Երեկ Ֆրանսիայի խորհրդարանի ստորին պալատը կարևոր քայլ արեց՝ միաձայն ընդունելով բանաձև, որով պահանջում է Ադրբեջանի կողմից պահվող հայ ռազմագերիների և քաղաքացիական անձանց ազատ արձակումն ու արցախահայերի անվտանգ վերադարձի ապահովումը։

Այսինքն, Ֆրանսիայի խորհրդարանն անում է ավելին, քան մեր երկրի իշխանությունը, որն առաջարկում է փակել արցախահայերի վերադարձի հարցը, որպեսզի զուգահեռաբար, Ադրբեջանն էլ «Արևմտյան Ադրբեջան» կեղծ պետական քաղաքականությունը դադարեցնի։

Այս իշխանության պատճառով մենք մշտապես նահանջողի դիրքերում ենք։

Սա կարևոր քայլ է։ Առհասարակ, մեծ ու համակարգված աշխատանք պետք է տանել բոլոր այն մարդկանց, երկրների հետ, որոնք մեր պոտենցիալ դաշնակիցներն են։

Այս բանաձևը Սփյուռքի հետ համատեղ աշխատանքի արդյունքն է։ Առանձահատուկ կարևոր է, որ բանաձևում արձանագրված է՝ մեր հայրենակիցները պատանդներ են Ադրբեջանի ձեռքում, որոնց հետագա ճակատագիրը պայմանավորված է շանտաժով և քաղաքական ու տարածքային գործարքներով, և նրանք դատվում են ամբողջությամբ հորինված մեղադրանքների հիման վրա։

Ուզում եմ ընդգծել, որ այսօր Աբու Դաբիում Հայաստանի վարչապետի և Ադրբեջանի նախագահի հանդիպման ընթացքում, իհարկե, չեն հնչել Ադրբեջանում անօրինական պահվող մեր գերիների ու պատանդների վերադարձի հարցերը, ինչպես նաև արցախահայերի իրավունքներին վերաբերող հարցերը։

Մենք այդ մասին խոսել ենք ու շարունակելու ենք գործուն քայլեր ձեռնարկել»։

 

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Փետրվար 2026
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Մար »
 1
2345678
9101112131415
16171819202122
232425262728