ՀԿԴ-ում դատավոր Վարդգես Ստեփանյանի նախագահությամբ Երևանի նախկին քաղաքապետ, ՀՀ կապի և տրանսպորտի նախկին նախարար Գագիկ Բեգլարյանից և նրա հետ փոխկապակցված անձանցից ապօրինի ծագում ունեցող գույքի բռնագանձման պահանջի վերաբերյալ դատական նիստում մեղադրանքի կողմն ու պաշտպանական կողմերը հանդես եկան բացման խոսքով։
Դատախազը ծավալուն կերպով ներկայացրեց մեղադրանքը, պաշտպանությունը մեղադրանքի վերաբերյալ արտահայտեց իր դիտարկումները՝ նշելով, որ մեղադրողը մեջբերում է այն մեղադրանքները, որոնք փաստաթղթային ձևով հանձնված են մեղադրյալներին և որոնցով դատախազությունն ըստ էության պաշտոնապես մեղադրում է նրանց։
Նիստի ավարտից հետո Գագիկ Բեգլարյանի պաշտպան Հրանտ Անանյանը նշեց, որ կողմերի այսօրվա բացման խոսքերը ըստ էության ապացույցների հետազոտման փուլում քննության ուղղությունը կանխորոշող նշանակություն են ունենալու։
Կարդացեք նաև
«Մարտի 4-ին նշանակված հաջորդ դատական նիստում, որով կթևակոխենք ապացույցների հետազոտման փուլ, կարծում եմ, համոզմունք կձևավորվի, որ այն վարկածը, ինչ որ մեղադրանքում կա, վարկած է ընդամենը, դա հավաստիացում է, բայց չունի ապացուցողական հենք»,- Aravot.am-ին ասաց Գագիկ Բեգլարյանի պաշտպանը։
Աշոտ ՀԱԿՈԲՅԱՆ



















































