Լրահոս
Օրվա լրահոսը

«Աբսուրդ բողոք են ներկայացրել»․ Միքայել սրբազանի պաշտպանը՝ դատախազության բողոքի մասին

Փետրվար 04,2026 20:11 Share

Վերաքննիչ քրեական դատարանում այսօր մեկնարկեց Միքայել սրբազանի գործով դատախազության և պաշտպանական կողմի բողոքների քննությունը։

Մինչ դատական քննության սկսվելը` Միքայել սրբազանի պաշտպաններից Երեմ Սարգսյանը լրագրողների հետ զրույցում աբսուրդ բողոք որակեց դատախազության ներկայացրած բողոքը, որը վերաբերում է Միքայել սրբազանի նկատմամբ նշանակված պատժաչափին։

«Իրականում սա աբսուրդ բողոք է․ վեց ամսվա խնդիր են բարձրացնում։ Բայց օրենքն ասում է՝ պատժաչափի մասով բողոք կարող ես ներկայացնել, եթե պատիժը ակնհայտ մեղմ է։ Որևէ մեկը չի կարող ասել, որ այս պարագայում վեց ամիսը ակնհայտ մեղմության խնդիր է առաջացնում։ Եթե վեց ամիս վերև լիներ, կարելի էր խոսել արդարության մասին, բայց ասել, թե վեց ամիս ներքև լինելը ակնհայտ անարդարություն է՝ պարզապես հիմնազուրկ է։ Իրենք, ինչպես միշտ, բողոք են ներկայացնում մեխանիկական գործընթացով․ բողոքը պարտադիր պետք է բերեն՝ անկախ բովանդակությունից»,- ասաց փաստաբանը։

Անդրադառնալով Միքայել սրբազանի առողջական վիճակին՝ Երեմ Սարգսյանը նշեց, որ այս պահին չի ցանկանում մանրամասնել այդ հարցը, սակայն անհրաժեշտ փաստաթղթերը կներկայացվեն դատարան։ Նա նաև հայտնեց, որ մի շարք գործողություններ են նախաձեռնել Միքայել սրբազանի հաղորդություն ստանալու իրավունքի խախտման առնչությամբ։

Արփինե ՍԻՄՈՆՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Փետրվար 2026
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Մար »
 1
2345678
9101112131415
16171819202122
232425262728