Լրահոս
Օրվա լրահոսը

Հնդկաստանի զինված ուժերի պաշտպանության շտաբի պետը վերահաստատել է պաշտպանության և բարձր տեխնոլոգիաների ոլորտներում ՀՀ-ի հետ համագործակցությունը խորացնելու պատրաստակամությունը

Փետրվար 04,2026 18:55 Share

ՀՀ ԲՏԱ նախարար Մխիթար Հայրապետյանը հանդիպել է Հնդկաստանի զինված ուժերի պաշտպանության շտաբի պետ Անիլ Չաուհանին։

Փետրվարի 4-ին ՀՀ բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարար Մխիթար Հայրապետյանն ընդունել է պաշտոնական այցով Հայաստանի Հանրապետություն ժամանած Հնդկաստանի զինված ուժերի պաշտպանության շտաբի պետ, գեներալ Անիլ Չաուհանու գլխավորած պատվիրակությանը։

Հանդիպմանը մասնակցել են նաև ՀՀ ԲՏԱ նախարարության ռազմարդյունաբերության կոմիտեի նախագահ Արամ Ջիվանյանը, Հայաստանի Հանրապետությունում Հնդկաստանի Հանրապետության արտակարգ և լիազոր դեսպան Նիլակշի Սահա Սինհան, պաշտոնատար այլ անձինք։

Ողջունելով պատվիրակության անդամներին՝ նախարար Հայրապետյանը բարձր է գնահատել Հայաստան–Հնդկաստան համագործակցության զարգացումը բարձր տեխնոլոգիաների և պաշտպանության ոլորտներում՝ ընդգծելով ձևավորված բարեկամական և վստահելի գործընկերության, ինչպես նաև համատեղ նախաձեռնությունների արդյունավետ իրականացման և հետագա ընդլայնման կարևորությունը։

Կողմերն անդրադարձել են նաև ռազմարդյունաբերության ոլորտում արդեն մեկնարկած համագործակցությանը և համատեղ նախագծերին՝ կարևորելով դրանց հետևողական զարգացումն ու ընդլայնումը, քննարկվել են նաև գիտահետազոտական աշխատանքների և փորձարարական մշակումների (R&D) ոլորտում համատեղ նախագծեր իրականացնելու հնարավորությունները։

Գեներալ Անիլ Չաուհանը իր հերթին ներկայացրել է Հնդկաստանի կառավարության քաղաքականությունն ու իրականացվող բարեփոխումները բարձր տեխնոլոգիաների և պաշտպանության ոլորտներում, ինչպես նաև առկա նորարարական և ստարտափ նախաձեռնությունները՝ վերահաստատելով պաշտպանության և բարձր տեխնոլոգիաների ոլորտներում համագործակցությունը խորացնելու պատրաստակամությունը։

Ամփոփելով հանդիպումը՝ ձեռք են բերվել պայմանավորվածություններ՝ երկկողմ համագործակցության զարգացման և փոխադարձ հետաքրքրություն ներկայացնող ուղղություններով համատեղ աշխատանքների շարունակման շուրջ։

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԲԱՐՁՐ ՏԵԽՆՈԼՈԳԻԱԿԱՆ
ԱՐԴՅՈՒՆԱԲԵՐՈՒԹՅԱՆ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅՈՒՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Փետրվար 2026
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Մար »
 1
2345678
9101112131415
16171819202122
232425262728