– Սրբուհի Գալյանը տեղյա՞կ է, թե ոչ, որ ԵԽԽՎ-ն ունի մշակված բանաձև, որտեղ սահմանված են քաղբանտարկյալի կարգավիճակին վերաբերող չափորոշիչներ։ Այսօր անազատության մեջ գտնվող բոլոր քաղաքական պատճառներով հետապնդվողները ամբողջությամբ տեղավորվում են այդ բանաձևով սահմանված չափորոշիչների շրջանակում,– այսօր լրագրողների հետ զրույցում ասաց ԱԺ «Հայաստան» խմբակցության պատգամավոր Գեղամ Մանուկյանը՝ մեկնաբանելով քաղբանտարկյալների վերաբերյալ արդարադատության նախարար Սրբուհի Գալյանի հայտնած տեսակետները։
– Սրբուհի Գալյանը թող մի հատ իր ենթակայից՝ քրեակատարողական վարչության պետից, հարցնի՝ օտարերկրյա պատվիրակները Բագրատ սրբազանի հետ ինչո՞ւ էին հանդիպում ԱԱԾ մեկուսարանում։ Ինչ վերաբերում է ԵԽԽՎ վերջին բանաձևին, մեր գործընկերներից շատերը հստակ արձանագրել են․ մենք այսօր Հայաստանում տեղի ունեցող գործընթացներին ունենք դիտորդ՝ ուրացած Եվրոպա, եվրոպական կառույցներ, որոնք ներքաշված են ՀՀ ընտրական գործընթացներում, Թուրքիան ու Ադրբեջանը՝ վրադիր։ Ամեն ինչ անում են, աչք են փակում բոլոր անօրինականությունների վրա՝ իրենց սրտի քաղաքական ուժի վերարտադրումն ապահովելու համար,– հավելեց Մանուկյանը։
Պատգամավորը նաև նկատեց, որ Նիկոլ Փաշինյանի կոստյումը վերարկու կամ զոնտիկ է դառնալու․ «Այլևս որևէ բանական բան չկա»։
Կարդացեք նաև
Արփինե ՍԻՄՈՆՅԱՆ


















































