Լրահոս
Օրվա լրահոսը

Sotheby’s աճուրդից Արշիլ Գորկի է ձեռք բերվել. Հայաստանի ազգային պատկերասրահի տնօրեն

Փետրվար 04,2026 17:42 Share

«Մինչեւ 2009թ գործել է պետական ֆինանսավորմամբ համալրման, ձեռքբերման պետական ծրագիրը: 2023-ից նորից գործում է այն, եւ պետական համալրումների ձեռքբերման ծրագրով մենք ձեռք ենք բերել Արշիլ Գորկի՝ մշակույթի զարգացման հիմնադրամի միջոցով Sotheby’s աճուրդից»,-ասուլիսում հայտնեց Հայաստանի ազգային պատկերասրահի տնօրեն Մարինա Հակոբյանը:

«Բավական բարդ պրոցես է, իհարկե, բայց հիմնադրամի միջոցով հնարավոր եղավ Sotheby’s աճուրդից ձեռք բերել աշխատանք: Կարծում եմ փետրվարին Արշիլ Գորկին կլինի Հայաստանում, մենք կկարողանանք շատ հետաքրքիր ցուցադրություն կազմակերպել եւ բոլորիդ հրավիրել…Աճուրդային արժեքը եղել է 70000 եվրո, անանուն է, գրաֆիկական թերթ է»,-մանրամասնեց Հայաստանի ազգային պատկերասրահի տնօրենը՝ պատասխանելով լրագրողների՝ այդ թեմայով հարցերին:

Հիշեցնենք, որ անցյալ տարվա ապրիլին Հայաստանի ազգային պատկերասրահում ներկայացվել էր Արշիլ Գորկու մեկ այլ աշխատանք՝ «Կժերով կինը» գծանկարը, որը 1974 թ. Չիկագոյում բանաստեղծ Վահագն Դավթյանի միջոցով պատկերասրահին էր փոխանցել Արշիլ Գորկու կրտսեր քույրը՝ Վարդուհի Մուրադյանը:

 Գոհար ՀԱԿՈԲՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Փետրվար 2026
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Մար »
 1
2345678
9101112131415
16171819202122
232425262728