Լրահոս
Օրվա լրահոսը

Դավիթ Խուդաթյանն առավելապես կարևորել է «Հայաստան․ դիմակայուն Սյունիք» ծրագրի արագ գործարկումը

Փետրվար 04,2026 17:08 Share

ՀՀ ՏԿԵ նախարար Դավիթ Խուդաթյանն ընդունել է Եվրոպական ներդրումային բանկի (ԵՆԲ) պատվիրակությանը՝ ԵՆԲ ստորաբաժանման ղեկավար Մատեո Ռիվիլինիի գլխավորությամբ:

Քննարկվել են ԵՆԲ կողմից Հայաստանում իրականացվող ծրագրերի ընթացքը և նոր ծրագրերում Բանկի ներգրավման հնարավորությունները։
Անդրադարձ է կատարել «Երևանի ջրամատակարարման բարելավման» ծրագրին։

Նախարարն առավելապես կարևորել է «Հայաստան․ դիմակայուն Սյունիք» ծրագրի արագ գործարկումը։ 50 մլն եվրո ընդհանուր արժեքով այս ծրագրի հիմնական նպատակն է բարձրացնել Սյունիքի մարզի դիմակայունությունը՝ սոցիալական և ենթակառուցվածքային զարգացման միջոցով։

Ծրագիրը ներառում է երեք հիմնական բաղադրիչ՝ առողջապահական ծառայությունների բարելավում, տեխնիկական և մասնագիտական կրթության հասանելիության ընդլայնում և համայնքների ու տնային տնտեսությունների ջրամատակարարման համակարգերի զարգացում։
Քննարկվել են նաև «Հյուսիս-հարավ» ծրագրի՝ ԵՆԲ-ի ներգրավմամբ հատվածների աշխատանքների հետ կապված մի շարք հարցեր։

ՀՀ ՏԿԵՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Փետրվար 2026
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Մար »
 1
2345678
9101112131415
16171819202122
232425262728