Լրահոս
Օրվա լրահոսը

Հայկ Ֆարմանյան. «Առաջարկում ենք լուծել նաև սոցիալական խնդիր այս ծրագրի շրջանակներում, ինչը հնարավորություն կտա ստվերից դուրս գալ բազմաթիվ տնտեսվարող սուբյեկտների»

Փետրվար 04,2026 16:45 Share

«Մեր ձեւով» շարժման անդամ Հայկ Ֆարմանյանն անդրադարձել է Սամվել Կարապետյանի կողմից ներկայացված հինգ հիմնական տնտեսական կետերից մեկին. «Խոսքը վերաբերում է փոքր և միջին բիզնեսի ներկայացուցիչների կողմից 0% հարկ վճարելուն։ Շատ մոտ ապագայում փոքր և միջին բիզնեսի ներկայացուցիչները հնարավորություն են ունենալու իրենց վաստակած գումարը թողնելու շրջանառության մեջ և ավելի լայն հնարավորություններ ունենալու։

Ինչպես տեղյակ եք, 2025 թվականի հունվարի մեկից գործող իշխանությունները կրկնապատկել են շրջանառության հարկը, որը առաջացրել է լուրջ սոցիալական խնդիրներ և որի պատճառով բազմաթիվ ընկերություններ՝ մինչև 3600 տնտեսվարող սուբյեկտներ, փակվել են, որը ենթադրում է բազմաթիվ աշխատատեղերի, հարկերի կորուստ: Եվ մենք առաջարկում ենք լուծել նաև սոցիալական խնդիր այս ծրագրի շրջանակներում, ինչը հնարավորություն կտա ստվերից դուրս գալ բազմաթիվ տնտեսվարող սուբյեկտների, ինչն իր հերթին կգեներացնի համախառն ներքին արդյունքի աճ։

Շատ հաճախ մարդիկ տարակուսանքով են վերաբերում այս ծրագրին՝ ասելով, որ դա հնարավոր չէ։ Վստահեցնում եմ ձեզ, դա հնարավոր է, որովհետև փոքր և միջին բիզնեսի ներկայացուցիչների կողմից վճարված հարկերը կազմում են մեր ընդհանուր բյուջեի ընդամենը 2.4%–ը։ Որպեսզի ավելի պատկերավոր լինի ասվածը, պատկերացրեք ընտանիք, որտեղ հայրը, մայրը և զավակները աշխատում են, գումար վաստակում, և այդ ընդհանուր բյուջեի մեջ՝ օրինակ, ասենք՝ 1 միլիոն դրամի մեջ, զավակների վաստակած գումարը կազմում է ընդամենը 25 000 դրամ։

Սա հնարավոր է իրականացնել, և մոտ ապագայում մենք ունենալու ենք նաև այս ծրագրի շրջանակներում շատ ուժեղ Հայաստան, ուժեղ պետություն, որտեղ տնտեսվարողները կունենան նոր հնարավորություններ»:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Փետրվար 2026
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Մար »
 1
2345678
9101112131415
16171819202122
232425262728