Լրահոս
Օրվա լրահոսը

Հայաստանում Եկեղեցու նկատմամբ ճնշումների և Բաքվում պահվող մեր հայրենակիցների մասին բարձրաձայնեցինք կրոնական ազատության պաշտպանության համաշխարհային առաջատարների հետ. Լիլիա Շուշանյան

Փետրվար 04,2026 16:40 Share

«Մեր ձևով» շարժման անդամ Լիլիա Շուշանյանի ֆեյսբուքյան գրառումը

Փետրվարի 1–3-ը ես և Արամ Վարդևանյանը մասնակցեցինք «Կրոնական ազատության միջազգային գագաթնաժողովին»՝ ներկայացնելով Հայաստանում Հայ Առաքելական Եկեղեցու նկատմամբ իրականացվող ճնշումները, ինչպես նաև կրկին բարձրաձայնելով Բաքվում պահվող մեր հայրենակիցների և Արցախում մնացած հոգևոր ժառանգության պահպանման հրատապ հարցերը։

Պատիվ ունեցանք առանձին հանդիպման ընթացքում այս թեմաները քննարկել նաև գագաթնաժողովի համանախագահների և կրոնական ազատության պաշտպանության համաշխարհային առաջատարների՝ պարոն Սեմ Բրաունբեքի և տիկին Կատրինա Լանթոս Սվետի հետ։

Սեմ Բրաունբեքը ամերիկացի պետական գործիչ և դիվանագետ է, որը լայնորեն ճանաչված է որպես կրոնական ազատության համաշխարհային առաջատար պաշտպաններից մեկը։ Նա ԱՄՆ-ի նախկին սենատոր և Կանզասի նահանգապետ է, իսկ 2018–2021 թթ․ նախագահ Թրամփի վարչակազմում ծառայել է որպես ԱՄՆ-ի միջազգային կրոնական ազատության հարցերով հատուկ հանձնարարություններով դեսպան։

Կատրինա Լանթոս Սվետը ամերիկացի իրավապաշտպան և քաղաքական գործիչ է, միջազգային կրոնական ազատության ոլորտի փորձագետ։ Նա ԱՄՆ-ի Միջազգային կրոնական ազատության հանձնաժողովի (USCIRF) նախկին նախագահն է և մարդու իրավունքների ոլորտում խորհրդանշական գործիչ Թոմ Լանթոսի դուստրը։ Նա նաև իր հոր ժառանգությունը շարունակելու նպատակով ստեղծված Lantos Foundation for Human Rights and Justice կազմակերպության նախագահն է։

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Փետրվար 2026
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Մար »
 1
2345678
9101112131415
16171819202122
232425262728