Ermenihaber. Թուրքիայի «Աղետների և արտակարգ իրավիճակների վարչությունը» (AFAD) հայտնել է, որ Իրանի Արևելյան Ադրբեջանի նահանգի Մարանդ քաղաքում փետրվարի 4-ին գիշերը տեղի է ունեցել 4.3 բալ ուժգնությամբ երկրաշարժ։ Նշվում է, որ երկրաշարժը զգացվել է նաև Թուրքիայի հարավարևելյան Վան նահանգում և հարակից շրջաններում։
Երկրաշարժը տեղի է ունեցել 7 կմ խորության վրա ու գրանցվել է հատկապես Վան նահանգի Բաշքալե շրջանից մոտավորապես 141 կմ հեռավորության վրա։


















































