Լրահոս
Օրվա լրահոսը

Գվարդիայի ձևավորումից կարճ ժամանակ է անցել, սակայն հանցավորության դեմ պայքարում արդեն իսկ արձանագրվել են էական դրական ցուցանիշներ. Կամո Ցուցուլյան

Փետրվար 04,2026 16:22 Share

ՆԳՆ ոստիկանության պետ-ՆԳ նախարարի տեղակալ Կամո Ցուցուլյանը փետրվարի 2-ին աշխատանքային խորհրդակցություն է անցկացրել, որին մասնակցում էին Ոստիկանության գվարդիայի ստորաբաժանումների ղեկավարները։

Անդրադառնալով ոստիկանության բարեփոխումների շրջանակում ձևավորված չորս հենասյունային ուղղություններին՝ Կամո Ցուցուլյանը նշել է, որ Գվարդիայի գործառույթները չեն սահմանափակվում միայն հասարակական կարգի ու անվտանգության պահպանությամբ։ Ընդգծելով ստորաբաժանման դերը հանցագործությունների կանխման և բացահայտման գործում՝ նա փաստել է, որ թեև Գվարդիայի ձևավորումից կարճ ժամանակ է անցել, սակայն հանցավորության դեմ պայքարում արդեն իսկ արձանագրվել են էական դրական ցուցանիշներ, որոնք անհրաժեշտ է զարգացնել։

Ծառայության որակի շարունակական լավարկման նպատակով Ոստիկանության պետը հրահանգել է առաջնահերթ ուշադրություն դարձնել անձնակազմի մասնագիտական վերապատրաստմանը։ Նա ընդգծել է, որ Գվարդիայում ծառայության անցնելուց առաջ ստացած գիտելիքները պետք է լինեն հիմք, որի վրա անհրաժեշտ է շարունակաբար զարգացնել հմտությունները։

Կամո Ցուցուլյանը նաև նշել է, որ աշխատանքի հաջողությունը պայմանավորված է հասարակական անվտանգությանն ուղղված միջոցառումների ճիշտ պլանավորմամբ և ոստիկանության այլ ստորաբաժանումների հետ համակարգված ու սերտ փոխգործակցությամբ։


Ոստիկանության գվարդիայի հրամանատար Հայկ Բաբայանը նշել է, որ Գվարդիայի ձևավորման առաջին իսկ օրվանից անձնակազմը պատրաստ է ներդնելու առավելագույն ջանքեր՝ ի նպաստ իրավակարգի ամրապնդման, հասարակական կարգի պահպանման և քաղաքացիների անվտանգության, իսկ բացթողումները մշտադիտարկվում են և հետևողականորեն շտկվելու են։
Խորհրդակցության ընթացքում քննարկվել են նաև հանրային վստահության ամրապնդմանը, ստորաբաժանման գործառնական հնարավորությունների կատարելագործմանը վերաբերող, ինչպես նաև ծառայողական բնույթի այլ հարցեր։

ՀՀ ներքին գործերի նախարարություն

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Փետրվար 2026
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Մար »
 1
2345678
9101112131415
16171819202122
232425262728