Aravot.am-ի տեղեկություններով՝ հերթական քաղաքացին է հայտնվել իրավապահների ուշադրության կենտրոնում ֆեյսբուքյան գրառման համար:
Մեր տեղեկություններով՝ հունվարի 20-ին Facebook.com սոցիալական ցանցի օգտատեր Էրիկ Մաթեւոսյանի՝ «Yerevan.Today» կայքի ֆեյսբուքյան էջում հրապարակված «Դժվար է Ալիեւի խոսքերին ինչ-որ բան ավելացնել. Խաչատուրյան» խորագրով տեսանյութի տակ թողած «Եղել են էլի ու կան շատ ու շատ դավաճան հայվաններ, եթե անհապաղ չսատկացնենք սրանց, շուտով էս էլ չենք ունենա» բովանդակությամբ մեկնաբանությունը իրավապահները դիտարկել են ՀՀ իշխանության ներկայացուցիչների նկատմամբ բռնություն գործադրելու հրապարակային կոչ:
Գլխավոր դատախազությունը առերեւույթ հանցանքի մասին հաղորդումը ուղարկել է ՀՀ քննչական կոմիտե՝ քրեական վարույթ նախաձեռնելու հարցը որոշելու համար:
Կարդացեք նաև
Արփինե ՍԻՄՈՆՅԱՆ


















































