Լրահոս
Օրվա լրահոսը

«Իսկ դուք պարելուն դե՞մ եք»․ Սուրեն Թովմասյանը՝ «Վարչաբենդի» փարթիի մասին

Փետրվար 04,2026 14:46 Share

«Դա դիսկոտեկ ինչի՞ եք անվանում, չգիտեմ․․․ Շատ էի ուզում մասնակցել, բայց, ցավոք, չեմ կարողացել մասնակցել ընտանեկան հարցի պատճառով»,-ՀՀ ԱԺ-ում լրագրողների հետ ճեպազրույցում հնչած հարցին՝ Նիկոլ Փաշինյանի դիսկոտեկին գնացե՞լ էիք, այսպես պատասխանեց Կադաստրի կոմիտեի ղեկավար Սուրեն Թովմասյանը։

Լրագրողները հետաքրքրվեցին՝ ինչ-որ գործիքի տիրապետո՞ւմ է, նա պատասխանեց․ «Ընդհանրապես չեմ տիրապետում, միայն լսում եմ»։

Լրագրողները կես կատակ-կես լուրջ հարցրին՝ կպարեի՞ք Անահիտ Ավանեսյանի պես, Սուրեն Թովմասյանն էլ արձագանքեց․ «Իսկ դուք պարելուն դե՞մ եք։ Լավ, ուրախ տրամադրությամբ ապրելուն որևէ մեկը դե՞մ է»։

Լրագրողները հակադարձեցին, բայց երկրում աղքատությունը չի նահանջում, Կադաստրի կոմիտեի ղեկավարն արձագանքեց․ «Վստահաբար այդ ցուցանիշները լավարկվում են»։

Տաթև ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Փետրվար 2026
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Մար »
 1
2345678
9101112131415
16171819202122
232425262728