Լրահոս
Օրվա լրահոսը

Միջամտության հարց չկա, եկեղեցիների օտարման մասով տեղեկության չեմ տիրապետում․ Սուրեն Թովմասյան

Փետրվար 04,2026 14:13 Share

«Նախագծի վերաբերյալ տվել ենք դիրքորոշում։ Կադաստրի կոմիտեում կան հայ առաքելական սուրբ եկեղեցու իրավունքներ գրանցված՝ տարբեր նպատակային նշանակության օբյեկտների՝ պատմամշակութային եկեղեցիներ, բնակարաններ, արտադրական տարածքներ, և այդտեղ կոնկրետ թվային վերլուծություն չեմ կարող ասել,  թե որ օբյեկտից քանի միավոր ունենք իրավունքի պետական գրանցում ստացած, բայց առկա է բազայում։ Տեղեկատվություն կարիք լինի, կտրամադրենք, թե որ գույքային միավորից քանի միավոր կա գրանցված և ինչպիսի իրավունքներով են գրանցված»,-լրագրողների դիտարկմանը՝ վերջին օրերին ՔՊ-ն նախաձեռնություն էր ներկայացրել, որ կան եկեղեցիներ, որոնք այլևս օրենքով չպետք է վաճառվեն, կամ ինչ-որ մեկին տարածքներ նվիրվեն, և հարցին՝ կա՞ հաշվարկ՝ որքա՞ն է պետության հոգածության տակ եկեղեցիների թիվը, ԱԺ-ում լրագրողների հետ ճեպազրույցում այսպես պատասխանեց Կադաստրի կոմիտեի ղեկավար Սուրեն Թովմասյանը։

Հարցին՝ իշխանության միջամտության խնդիր չկա՞․ այդ ամենը եկեղեցու վերահսկողության տակ է, և եկեղեցին պետք է որոշի՝ որ գույքը ինչ ձևով պետք է օգտագործվի, Սուրեն Թովմասյանն արձագանքեց․ «Չեմ կարծում։ Եթե մենք նայենք այն տրամաբանությամբ, որ օրինակ՝ եթե Դուք Ձեզ սեփականության իրավունքով պատկանող գույքը հանձնում եք որևէ այլ սուբյեկտի օգտագործման նպատակով, Դուք որպես սեփանակատեր միշտ կարող եք օգտագործողի հանդեպ որոշակի պահանջներ ու չափորոշիչներ սահմանել, քանի որ այդ օբյեկտը Ձեր սեփականությունն է։ Դրա համար հստակ պետք է տարանջատել իրավական ռեժիմները, թե որ օբյեկտի նկատմամբ է դա տարածվում»։

Դիտարկմանը՝ եթե եկեղեցու դեմ արշավը չլիներ, պետության մտքով նման բան կանցնե՞ր, Կադաստրի կոմիտեի ղեկավարն արձագանքեց․ «ԽՍՀՄ փլուզումից հետո բազմաթիվ հասարակական կազմակերպություններ, միություններ ձեռք են բերել որոշակի իրավունքներ օբյեկտների նկատմամբ, օրինակ՝ գրողների, նկարիչների միությունները։ Իրենք էլ այսօր ունեն գրանցված իրավունք այդ օբյեկտների նկատմամբ։ Որոշ ժամանակ առաջ մեկ այլ օրենք ընդունվեց, որը կարգավորում էր այս ոլորտը։ Կարիք չկա տեսնել մի բան, որը առկա չէ։ Տեսնում ենք մոտեցում, որ պետությունը հետևողական է այն օբյեկտների նկատմամբ, որոնք տվել է որոշակի նպատակով օգտագործման։ Յուրաքանչյուրին ուղղված սահմանում է որոշակի չափորոշիչներ, որ հստակ լինեն փոխհարաբերությունները»։

Տաթև ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Փետրվար 2026
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Մար »
 1
2345678
9101112131415
16171819202122
232425262728