Լրահոս
Օրվա լրահոսը

Պետական մարմինները կորցրել են արցախցու տվյալները՝ զրկելով բնակարանային ծրագրով բնակարան ստանալու հնարավորությունից

Փետրվար 04,2026 13:56 Share

«Ապառաժ». Արցախից բռնի տեղահանված Անուշ Ղավալյանն ահազանգում է հայաստանյան պետական գերատեսչությունների անգործության մասին, ինչի հետևանքով զրկվել է բնակարանային ծրագրին մասնակցելու հնարավորությունից։ Ֆեյսբուքյան իր էջում նա համառոտ ներկայացրել է, թե անցած երկու տարիներին ինչպես է ընկել պետական մարմինների դռները, ինչ քաշքշուկների մեջ է հայտնվել.

«Այն, որ Հայաստանում պետք է ապացուցեմ իմ՝ արցախցի լինելու փաստը, արդեն աբսուրդի աստիճանի է հասնում։

Սկսենք նրանից, որ Միգրացիայի և քաղաքացիության ծառայությունում երկու անգամ գրանցվելուց հետո ինձ ասում են, որ տվյալներս կորել են։ Նամակները ղեկավարներին՝ Արմեն Ղազարյանին, Նելլի Դավթյանին, մնացին անպատասխան։

Միասնական սոցիալական ծառայությունից ասացին, որ իմ տվյալները Միգրացիան չի փոխանցել։

ՀՀ Մարդու իրավունքների պաշտպանին, մի երկու անգամ զանգեցին, հետո ասացին հազար ու մի գործ ունեն՝ կորան։

Դիմեցի դատարան։ Երկու տարի է գործի քննությունը շարունակվում է, որը կավարտվի Աստված գիտի՝ երբ։

Բնակարային ծրագրի համար մեր ընտանիքի դիմումը մերժվել է, որովհետև իմ տվյալները բացակայում են իրենց շտեմարանից։

Դիմել եմ փոխվարչապետի աշխատակազմ։ Ասացին՝ պետք է դիմել ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարություն։

Արսեն Թորոսյան, դիմումիս պատասխանը պետք է ստանայի հունվարի 26-ին։ Կորել են Ձեր աշխատակիցները, նամակներին ու զանգերին չեն պատասխանում։

Ո՞վ եք դուք և ՀՀ Սահմանադրության ո՞ր կետով եք առաջնորդվում։ Այս հարցը կհասնի Եվրոպական դատարան։ Ոնց տեսել եք՝ իմ համբերությունը կհերիքի»։

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Փետրվար 2026
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Մար »
 1
2345678
9101112131415
16171819202122
232425262728