Լրահոս
Օրվա լրահոսը

Ապօրինի պահվող լուսանը և կարմիրգրքյան թռչունները տեղափոխվել են Երևանի կենդանաբանական այգի. ԲԸՏՄ

Փետրվար 04,2026 13:46 Share

COP17 համաժողովին ընդառաջ Բնապահպանության և ընդերքի տեսչական մարմինը կենսաբազմազանության պահպանման ու շրջակա միջավայրի կայուն զարգացման նպատակով հետևողականորեն շարունակում է անազատության մեջ պահվող վայրի կենդանիների պահման պայմանների և իրավական հիմքերի ստուգման գործընթացը։

   

Ս.թ. փետրվարի 3-ին Տեսչական մարմնի ու «Երևանի կենդանաբանական այգի» ՀՈԱԿ-ի աշխատակիցներն Արարատի մարզի «Հրաշք այգի» ռեստորանային համալիրի կենդանիների պահման վայրից՝ թույլտվություն չունենալու հիմքով վերցրել են 7 վայրի կենդանի, այդ թվում նաև ՀՀ Կարմիր գրքում գրանցված թռչուններ․ մասնավորապես՝

  • լուսան՝ 1 առանձնյակ,
  • սպիտակագլուխ անգղ՝ 2 առանձնյակ (ՀՀ Կարմիր գիրք),
  • գեղանի կռունկ՝ 2 առանձնյակ (ՀՀ Կարմիր գիրք),
  • ալեքսանդրիայի թութակ՝ 1 առանձնյակ,
  • կռամեռի վզնոցակիր թութակ՝ 1 առանձնյակ։

Կենդանիները տեղափոխվել են Երևանի կենդանաբանական այգի, որտեղ կանցնեն բժշկական զննում և կգտնվեն մասնագիտական խնամքի տակ։

Կոչ ենք անում ֆիզիկական և իրավաբանական անձանց զերծ մնալ վայրի կենդանիներ ապօրինի պահելուց։

Վայրի կենդանիներ անազատ կամ կիսաազատ պայմաններում պահելը թույլատրելի է բացառապես լիազոր մարմնի կողմից համապատասխան թույլտվությունների առկայության դեպքում։

Բնապահպանության և ընդերքի տեսչական մարմին

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Փետրվար 2026
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Մար »
 1
2345678
9101112131415
16171819202122
232425262728