Լրահոս
Օրվա լրահոսը

ԿԸՀ նախագահի տեղակալը կարևորել է Ընտրական օրենսգրքում փոփոխությունը, ըստ որի՝ ինքնաբացարկ ներկայացնող իգական սեռի ներկայացուցիչներին բացառապես պետք է փոխարինեն վերոնշյալ սեռի անձինք

Փետրվար 04,2026 13:38 Share

ՀՀ կենտրոնական ընտրական հանձնաժողովի նախագահի տեղակալ Նունե Հովհաննիսյանը, Հայաստանում գենդերային քաղաքականության ազգային գնահատման այցի շրջանակներում, փետրվարի 3-ին ընդունել է ԵԱՀԿ/ԺՀՄԻԳ փորձագետներ Այլա վան Հիլ Մերդանովիչին, Դինարա Դիլդաբեկովայի և Լաուրա Սիմոնյանին։

ԿԸՀ նախագահի տեղակալը ողջունել է հյուրերին՝ հայտնելով պատրաստակամություն հետագա համագործակցության վերաբերյալ ևս։

ԿԸՀ նախագահի տեղակալը կարևորել է Ընտրական օրենսգիրք սահմանադրական օրենքում 2024 թվականին կատարված օրենսդրական փոփոխությունը, որի համաձայն ինքնաբացարկ ներկայացնող իգական սեռի ներկայացուցիչներին բացառապես պետք է փոխարինեն վերոնշյալ սեռի անձինք, այլապես մանդատը պետք է թափուր լինի։

Նունե Հովհաննիսյանը նաև որոշ վիճակագրական տվյալներ է ներկայացրել, ինչպես՝ ԿԸՀ-ի 7 անդամներից 4-ը իգական սեռի ներկայացուցիչներ են, անձնակազմի 66 աշխատակիցներից 44-ը՝ ևս։

ԿԸՀ-ն նաև մեծ դեր է ունեցել ԸԸՀ-ներում գենդերային հարաբարեկացությունը նախկինում եղած 5։2-ից 4։3 փոխելու հարցում։

ՀՀ կենտրոնական ընտրական հանձնաժողով

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Փետրվար 2026
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Մար »
 1
2345678
9101112131415
16171819202122
232425262728