Լրահոս
Օրվա լրահոսը

«Սահմանադրական խորհրդի կողմից որոշվել է չփոխել կառավարման ձեւը, իսկ Անկախության հռչակագրի հարցը չի քննարկվել»․ Սրբուհի Գալյան

Փետրվար 04,2026 13:40 Share

«Սահմանադրական խորհրդի կողմից քննարկվել է կառավարման ձեւի հարցը եւ որոշվել է չփոխել կառավարման ձեւը, այսինքն՝ շարունակելու ենք մնալ պառլամենտական կառավարման երկիր»,- այսօր հրավիրած ասուլիսում ասաց արդարադատության նախարար Սրբուհի Գալյանը։

Նա նշեց՝ Անկախության հռչակագրի հետ կապված քննարկում դեռ չի եղել։ «Երբ լինի, կտեղեկացնենք մեր քաղաքացիներին, թե ինչպիսի փոփոխություններ են տեղի ունեցել Սահմանադրության նախաբանում։ Մեզ չի հետաքրքրում երրորդ երկրների պահանջը, ցանկությունը, հուզմունքը, կրկին անգամ շեշտում ենք, որ Սահմանադրության հետ կապված աշխատանքներն սկսվել են հեղափոխությունից հետո, երբ դեռ պատերազմ չկար։ Եվ միակ բանը, որը ես կասեմ, մեր այն օրակարգն է, որով մենք առաջնորդվում ենք, եւ դա հետեւյալն է՝ բավականին ծանր գնով ձեռք բերված խաղաղությունը պետք է փայփայել ու զարգացման համար ունենալ հստակ պլան, որն իր արտացոլումն է ունենալու նաեւ Սահմանադրության տեքստում։ Սա պետք է հաշվի առնեն քաղաքացիները՝ իրենց որոշումը կայացնելիս։ Ինչ վերաբերում է Անկախության հռչակագրին հղում կատարել-չկատարելուն, այդ հարցն առհասարակ չի քննարկվել»,- նշեց նա։

Նա ասաց, որ դատախազության մասով քննարկվել է կոլեգիալ մարմին ունենալու հնարավորությունը։ Քննչական համակարգի հետ կապված՝ խորհուրդը դեռ որոշում չի կայացրել, բայց հարցը քննարկվել է այն համատեքստում, թե արդյոք քննչական մարմինների վերաբերյալ նշում առհասարակ պե՞տք է ունենա Սահմանադրությունը, թե ոչ, եւ առհասարակ որտե՞ղ պետք է լինեն քննչական մարմինները, դրանք պետք է լինեն անկախ, թե՞ գործադիրի կազմում։ «Եվ կարծում եմ՝ շատ շուտով այս հարցի պատասխանը կունենանք։ Ինտենսիվ կերպով քննարկվել է, եւ խորհրդի որոշ անդամներ կողմ են արտահայտվել այն մոտեցմանը, որ քննչական մարմինը պետք է լինի գործադիրի կազմում։ Դատախազությունը պետք է լինի անկախ, դատարանները՝ անկախ, բայց քննչական մարմինները՝ գործադրի կազմում»,- հավելեց նախարարը։

Ամբողջական տեսանյութը՝ այստեղ.

 

Ռոզա ՀՈՎՀԱՆՆԻՍՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Փետրվար 2026
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Մար »
 1
2345678
9101112131415
16171819202122
232425262728