Լրահոս
Օրվա լրահոսը

«Մարդը 1 միլիոն դրամ աշխատավարձ է ստանում, բայց ունի 500 հազարի ժամկետանց վարկ»․ անհուսալի վարկերի պետական աջակցության ծրագիրը 8 հազար շահառու ունի

Փետրվար 04,2026 13:12 Share

Անհուսալի վարկերի պետական աջակցության ծրագիրը մինչ օրս ութ հազար շահառու է ունեցել․ այս մասին այսօր խորհրդարանում ասաց ՀՀ աշխատանքի եւ սոցիալական ապահովության նախարար Արսեն Թորոսյանը։ ՔՊ-ական պատգամավորները ՔՊ-ական նախարարին հրավիրել էին խորհրդարան՝ աշխատանքային քննարկման։

Նախարարը մանրամասնեց՝ մոտ 200 հազար քաղաքացի ունեն նույնականացված, նրանցից 40-45 հազարն աշխատող են։

Թե ինչո՞ւ այս ծրագրի մասով մեծ շահագրգռություն չկա, նախարարությունն ուսումնասիրություն է իրականացրել եւ պարզել են՝ այդ քաղաքացիների մի մասը Հայաստանում չեն եւ շահագրգիռ չեն վարկային պատմությունը մաքրել, 149 հազարը փաստացի երկրում են, նրանցից 94 հազարը շարժական կամ անշարժ գույք ունեն,  դրանք են արգելադրված, որոնք երբեք չեն վաճառվելու եւ մարդկանց չեն անհանգստացնում։

«Ունենք դեպք, որ մարդը 1 միլիոն դրամ աշխատավարձ է ստանում, բայց ունի 500 հազարի ժամկետանց վարկ․ կամ չգիտի, կամ էլ՝ չգիտեմ․․․»,- ասաց Արսեն Թորոսյանը։

Նելլի ԳՐԻԳՈՐՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Փետրվար 2026
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Մար »
 1
2345678
9101112131415
16171819202122
232425262728