«Այս տարվա համար մեր առաջնահերթություններից է նոր սահմանադրության տեքստի վերջնականացումը։ Դա ակնկալվում է իրականացնել առաջիկա կիսամյակի ընթացքում։ Չենք շեղվի այն ժամկետներից, որոնց մասին ես նախորդիվ բազմիցս խոսել եմ։ Եվ մեր աշխատանքների ամփոփման ամիսը շարունակում է մնալ մարտ ամիսը, այսինքն՝ մարտին մենք կունենանք տեքստ, որը հրապարակման ենթակա կլինի։ Եվ մենք մեր իրազեկման արշավը պետք է հիմիկվանից սկսենք»,- այսօր հրավիրած ասուլիսում ասաց արդարադատության նախարար Սրբուհի Գալյանը։
Նա ասաց, որ Սահմանադրությունը այլ կերպ, քան՝ հանրաքվեի միջոցով, ընդունվելու տարբերակ չունի, այսինքն՝ վերջնական խոսքը պատկանելու է ժողովրդին։ «Ժողովուրդն ազատ ընտրությունների միջոցով հնարավորություն է ունենալու արտահայտելու իր կամքը. կողմ կամ դեմ քվեարկել նոր Սահմանադրության ընդունմանը»,- հավելեց նա։
Մանրամասները՝ տեսանյութում.
Կարդացեք նաև
Սրբուհի Գալյանի խոսքով՝ լրագրողները կարող են մասնակցել Սահմանադրական խորհրդի նիստերին ու լուսաբանել դրանք։ Ըստ նրա՝ նիստերը հրավիրվում են ամեն շաբաթվա կտրվածքով։ «Հիմա պատասխանատու հայտարարում եմ՝ երբ կուզեք, եկեք»,- ասաց Գալյանը։
Ամբողջական տեսանյութը՝ այստեղ.
Ռոզա ՀՈՎՀԱՆՆԻՍՅԱՆ


















































