Աիդա Ազնավուր-Կառվարենցի հուղարկավորության արարողությունը տեղի ունեցավ ընտանիքի, մտերիմ ընկերների և հայ համայնքի անդամների ներկայությամբ։
Նա կյանքից հեռացավ 102 տարեկանում՝ թողնելով ջերմ հուշերով լի կյանք։ Մտերիմները կհիշեն նրան որպես Ազնավուր ընտանիքի հիշատակի պահապան։
Աիդան հուղարկավորվել է Ֆրանսիայի Մոնֆոր-լ’Ամորի քաղաքում գտնվող ընտանեկան գերեզմանատանը՝ ամուսնու և ընտանիքի մյուս անդամների կողքին։ Եկեղեցական արարողությանը մասնակցեց Ազնավուր ընտանիքի ընկեր և բարեկամ Սարգիս Բեդոյանը:
Լուսանկարները՝ Լիդիա Կասպարյանի
«Ազնավուր հիմնադրամ»























































