Լրահոս
Օրվա լրահոսը

Երևանը կընդունի միջազգային PLAS ֆորում FinnoWay Armenia 2025-ը

Նոյեմբեր 04,2025 18:48

2025 թվականի նոյեմբերի 11–12-ին Երևանում՝ ՀՀ կենտրոնական բանկի աջակցությամբ, Հարավային Կովկասում առաջին անգամ կանցկացվի ֆինանսական տեխնոլոգիաների և թվային փոխակերպման ոլորտի ամենասպասված միջոցառումներից մեկը՝ միջազգային PLAS ֆորում FinnoWay Armenia 2025-ը։ Ֆորումի կազմակերպիչն է PLUS Group ընկերությունը, համակազմակերպիչը՝ Armenian Card ազգային վճարային համակարգը։

FinnoWay Armenia 2025-ը կհամախմբի պետական կառույցների, բանկային և ֆինանսական հատվածի, միջազգային վճարային համակարգերի, ՏՏ ընկերությունների, հեռահաղորդակցական օպերատորների, մանրածախ առևտրային և էլեկտրոնային առևտրի (e-commerce) ցանցերի, ինչպես նաև ներդրողների և ստարտափ էկոհամակարգերի ներկայացուցիչների՝ Հայաստանից, Հարավային Կովկասի երկրներից, Կենտրոնական Ասիայից և այլ տարածաշրջաններից։

Ֆորումի ծրագիրը ներառում է տարածաշրջանի թվային և ֆինանսական էկոհամակարգերի զարգացմանն առնչվող արդիական թեմաներ։ Քննարկումների կենտրոնում կլինեն բանկային համակարգի թվային վերափոխման գործընթացները, ազգային վճարային գործիքների զարգացումը, կիբերանվտանգության նորարար լուծումները և ֆինանսական տեխնոլոգիաների ինտեգրումը պետական կառավարման ոլորտում։

Ֆորումի առանձին պանելները նվիրված կլինեն ֆինտեխի և պետական կառավարման ինտեգրման հեռանկարներին՝ ներառյալ պետական ծառայությունների թվային հարթակների և RegTech գործիքների զարգացումը, վճարային համակարգերի անվտանգության հարցերը, կիբեռսպառնալիքներին հակազդելու մեխանիզմներն ու վստահելի թվային միջավայրի ձևավորումը։ Քննարկումները կներառեն նաև ստարտափ էկոհամակարգի զարգացման, Հայաստանում և Հարավային Կովկասի երկրներում վենչուրային ներդրումների ներգրավման, էլեկտրոնային առևտրի, թվային ռիթեյլի և բազմաալիքային լուծումների ապագային, արհեստական բանականությանը, ինչպես նաև ֆինանսական հաստատությունների և կորպորատիվ կառավարման արդյունավետության բարձրացման գործում մեծ տվյալների դերակատարությանը, այդ թվում՝ թվային տնտեսության զարգացման և այլ արդիական հարցեր։

Հատուկ ուշադրություն կդարձվի տարածաշրջանային ինտեգրման, պետական կարգավորող մարմինների համագործակցության և համատեղ նախաձեռնությունների ձևավորման հարցերին, որոնք ուղղված են ֆինանսական կայունության ամրապնդմանը և թվային գործիքների նկատմամբ վստահության բարձրացմանը։

Ֆորումի բանախոսների թվում կլինեն միջազգային և տարածաշրջանային առաջատար հաստատությունների ներկայացուցիչներ՝

  • Մարտին Գալստյան, վարչության նախագահ, Հայաստանի Հանրապետության Կենտրոնական բանկ
  • Գևորգ Մանթաշյան, առաջին փոխնախարար, Հայաստանի Հանրապետության բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարարություն
  • Վարդան Խաչատրյան, գլխավոր տնօրեն, Armenian Card ընկերություն
  • Յաննոս Ասխիոտիս, կառավարչական գործընկեր, Pnyx Hill & GRC Partners,
    տնօրենների խորհրդի անդամ՝ Revolut Digital Technologies և StoneX Europe ընկերություններում
  • Ռիտեշ Շուկլա, գլխավոր և գործադիր տնօրեն, NPCI International Payments Limited (NIPL)
  • Ջիջի Վանգ, գիտաշխատող և դասախոս, Սուտարդջայի ձեռնարկատիրության և տեխնոլոգիաների կենտրոն, Կալիֆոռնիայի Բերկլիի հետազոտական համալսարան
  • Ջերեմի Բեկաշե, վաճառքների տնօրեն՝ Ֆրանսիա և Կովկաս, Fireblocks ընկերություն
  • Դիաս Երմանղամբետով, վենչուրային ներդրող, Big Sky Capital (վենչուրային հիմնադրամ՝ ներդրումներ կորպորատիվ SaaS լուծումներում)
  • Ռաֆալ Տրեպկա, փոխնախագահ՝ հաճախորդների լուծումների գծով Կենտրոնական Ասիայի և Կովկասի երկրներում, Mastercard
  • և ոլորտի այլ առաջատար ներկայացուցիչներ։

FinnoWay Armenia 2025-ը կոչված է դառնալու պետական կարգավորողների և բիզնեսի միջև երկխոսության հիմնական հարթակ՝ նպաստելով փորձի փոխանակմանը և նոր տնտեսական դաշինքների ձևավորմանը։ Այն նպատակ ունի խթանել միջազգային համագործակցությունը, զարգացնել նորարարական ենթակառուցվածքները և խրախուսել ներդրումները տարածաշրջանի թվային տնտեսության մեջ։

Ֆորումի ավարտին կամփոփվեն քննարկումների գործնական արդյունքները և կնախաձեռնվեն համագործակցային նոր ծրագրեր՝ ֆինանսական, ՏՏ և պետական հատվածների ներկայացուցիչների միջև։

Նշենք նաև, որ ֆորումը կանցկացվի նոյեմբերի 11–12-ին՝ «Մերիդիան» էքսպո կենտրոնում, և կհամախմբի ավելի քան երկու հազար մասնակից, այդ թվում՝ հինգ հարյուրից ավելի բարձրաստիճան ղեկավարներ և ավելի քան հարյուր երեսուն միջազգային բանախոսներ։ Միջոցառմանը կմասնակցեն առաջատար բանկեր, ֆինտեխ ընկերություններ, վճարային համակարգեր, ներդրումային հիմնադրամներ և ՏՏ ինտեգրատորներ։

Կազմկոմիտեն հրավիրում է գործընկերային մասնակցության այն կազմակերպություններին, որոնք հետաքրքրված են համատեղ նախաձեռնությունների առաջմղմամբ, նորարարական նախագծերի իրականացմամբ և գործարար կապերի ամրապնդմամբ Հայաստանում և տարածաշրջանի երկրներում։

FinnoWay Armenia PLAS-Ֆորումի շրջանակում նախատեսվում է արժեքավոր մրցանակների խաղարկություն միջոցառման ամենաակտիվ մասնակիցների միջև։

Միջոցառման պաշտոնական էջը՝ fa.plus-forum.com

Գրանցումն՝ այստեղ:

PLUS Group ընկերությունը միջազգային PLAS-ֆորումներ է կազմակերպում 2009 թվականից։ 2021 թվականից ընկերությունը ակտիվորեն զարգացնում է տարածաշրջանային միջոցառումների շարքը Կենտրոնական Ասիայի երկրներում։ Երևանյան ֆորումը կդառնա առաջինը Հարավային Կովկասում և կնպաստի ֆինանսատեխնոլոգիական շուկայի մասնակիցների միջև երկարաժամկետ մասնագիտական համագործակցության ամրապնդմանը։

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Նոյեմբեր 2025
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հոկ   Դեկ »
 12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930