Լրահոս
Երկրաշարժ
Օրվա լրահոսը

Քաղաքացիների և ավագանու անդամների ձերբակալությունները գնահատում ենք որպես իշխանության կողմից վախի, լռեցման և հպատակության մթնոլորտ ձևավորելու վտանգավոր փորձ. ՀԿԿ

Նոյեմբեր 03,2025 21:45

Հայաստանի Կոմունիստական կուսակցության հայտարարությունը

Հայաստանի Կոմունիստական կուսակցությունը խստորեն դատապարտում է իշխանությունների կողմից ինքնաբուխ հավաքի մասնակիցների հանդեպ իրականացվող հետապնդումները և ապօրինի գործողությունները։

Կալանավորվածների մեջ են նաև Գյումրի համայնքի ՀԿԿ խմբակցության ավագանու երեք անդամներ, ՀԿԿ Գյումրու քաղկոմի ներկայացուցիչներ։

Այս քայլը հստակ քաղաքական հետապնդում է՝ ուղղված ընդդիմադիր ձայների լռեցմանը և կուսակցության գործունեությունը խոչընդոտելուն։

Անհամաչափ և անտեղի քայլերի հետևանքով խաթարվել է ոչ միայն ավագանու, այլև քաղաքապետարանի բնականոն աշխատանքը։

Քաղաքացիների և ավագանու անդամների ձերբակալությունները՝ «ոստիկանության գործունեությանը խոչընդոտելու» անհիմն մեղադրանքով, մենք գնահատում ենք որպես իշխանության կողմից վախի, լռեցման և հպատակության մթնոլորտ ձևավորելու վտանգավոր փորձ։

Սա ոչ թե օրենքի իրականացում է, այլ քաղաքական հաշվեհարդարի գործիք՝ ուղղված ժողովրդի ազատ կամարտահայտման ճնշմանը։

Իշխանությունները պետք է հասկանան՝ վախեցնելով չեն կարող կառավարել ժողովրդին։ Այսօր հետապնդվում են Գյումրու ավագանու անդամներն ու հավաքի մասնակիցները, իսկ վաղը կարող է հետապնդվել յուրաքանչյուր քաղաքացի, ով կհամարձակվի բարձրաձայնել իր կարծիքը։

Կոչ ենք անում իշխանություններին դադարեցնել օրենքի ուժի աղավաղումն ու վերականգնել արդարությունը։ Օրենքը պետք է ծառայի ժողովրդին, այլ ոչ թե իշխանության պահպանման գործիք դառնա։

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Նոյեմբեր 2025
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հոկ   Դեկ »
 12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930