Լրահոս
Երկրաշարժ
Օրվա լրահոսը

Ազգային փոքրամասնությունների իրավունքները Հայաստանում. Մարդու իրավունքների պաշտպանի և նրա օգնականի գիտական հոդվածը ՍԴ տեղեկագրում

Նոյեմբեր 03,2025 17:24

ՀՀ Սահմանադրական դատարանի տեղեկագրում հրապարակվել է «Ազգային փոքրամասնությունների իրավունքները Հայաստանում. հիմնախնդիրներ և լուծումներ» վերտառությամբ գիտական հոդվածը, որը հեղինակել են Հայաստանի Հանրապետության Մարդու իրավունքների պաշտպան Անահիտ Մանասյանն ու Մարդու իրավունքների պաշտպանի օգնական Միլենա Տոնեյանը։

(Տես՝ 93-126 էջերում)

Աշխատանքի շրջանակում մանրամասն անդրադարձ է կատարվել այնպիսի հարցադրումների, ինչպիսիք են՝

• ազգային փոքրամասնությունների իրավունքների երաշխավորման և խտրականության բացառման համատեքստում իրավահավասարությանն առնչվող համապարփակ օրենսդրության անհրաժեշտությունը,

• ՀՀ-ում ազգային փոքրամասնությունների լեզվի պահպանմանն ու կրթության իրավունքին առնչվող խնդիրները՝ վերջիններիս իրավունքների խթանման համատեքստում,

• ազգային փոքրամասնության լեզվով տեղագրական նշումները՝ որպես վերջիններիս իրավունքների խթանման կարևոր բաղադրիչ,

• ազգային փոքրամասնությունների վերաբերյալ տեղեկատվության ներառումը ուսումնական նյութերում՝ որպես տեղեկացված, հանդուրժող և համերաշխ հասարակության ձևավորման կարևորագույն նախապայման,

• ազգային փոքրամասնություններին պատկանող անձանց մշակութային ինքնության պահպանումը՝ իրավունքների խթանման համատեքստում,

• հասարակական կյանքում ազգային փոքրամասնություններին պատկանող անձանց արդյունավետ մասնակցությունը՝ որպես հավասարության և ներառականության երաշխիք։

Նշված հարցադրումների ուսումնասիրության և համապարփակ վերլուծության արդյունքում ներկայացվել են առաջարկություններ՝ ուղղված խնդիրների համակողմանի լուծմանը և ոլորտի կատարելագործմանը։

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՄԱՐԴՈՒ ԻՐԱՎՈՒՆՔՆԵՐԻ ՊԱՇՏՊԱՆԻ
ԱՇԽԱՏԱԿԱԶՄԻ ՀԱՆՐԱՅԻՆ ԿԱՊԵՐԻ ԲԱԺԻՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Նոյեմբեր 2025
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հոկ   Դեկ »
 12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930