Լրահոս
Երկրաշարժ
Օրվա լրահոսը

«Թյուրքականությունը՝ դոմինանտ գաղափարախոսություն». Թուրքիա-Ադրբեջան ռազմական դաշինքի վերաբերյալ Արևելագիտության ինստիտուտի գիտաշխատողների հոդվածը՝ «Small Wars & Insurgencies» հանդեսում

Նոյեմբեր 03,2025 13:20

Հեղինակավոր «Taylor & Francis» հրատարակչության «Small Wars & Insurgencies» հանդեսում (2024թ․՝ Q2, 2025թ․՝ Q1) լույս է տեսել «From Alliance to «Soft Conquest»: the anatomy of the Turkish -Azerbaijani military alliance before and after the 2020 Nagorno-Karabakh war» («Դաշինքից դեպի «փափուկ նվաճում». թուրք-ադրբեջանական ռազմական դաշինքի անատոմիան 2020 թվականի Լեռնային Ղարաբաղի պատերազմից առաջ և հետո») գիտական հոդվածը։ Այն հեղինակել են ՀՀ ԳԱԱ Արևելագիտության ինստիտուտի գիտաշխատողներ Լևոն Հովսեփյանը, Արտյոմ Տոնոյանը։ Հրատարակչի էջում հոդվածն ունեցել է ավելի քան 828 դիտում-ներբեռնում, ինչը ոչ բաց հասանելիությամբ հոդվածի համար բարձր ցուցանիշ է։

Հոդվածում վերլուծվել են Թուրքիա-Ադրբեջան դաշինքի տեսահայեցակարգային հիմնավորումները, ձևավորման նախադրյալները, դաշինքի զարգացման միտումներն ու 2020թ․ արցախյան պատերազմից հետո երկկողմ ռազմական դաշինքի զարգացման նոր առանձնահատկությունները, ինչպես նաև թուրքական ռազմական դպրոցի դոմինանտության հաստատումն Ադրբեջանում։ Վեր են հանվել ռազմական սերտ համագործակցության և մասնավորապես 2020թ․ արցախյան պատերազմում Թուրքիայի ներգրավվածության և դրանից հետո թուրք-ադրբեջանական ռազմաքաղաքական համագործակցության որակական նոր փուլի առանձնահատկությունները։

«Հոդվածում հիմնավորվում է, որ Թուրքիայի ներգրավվածությունն արցախյան 44-օրյա պատերազմում և ռազմական ոլորտում խորացող համագործակցությունն իրենց ազդեցությունն են ունեցել և ունենում ադրբեջանական ազգակերտման գործընթացի, ինքնութենական ու գաղափարախոսական փոխակերպումների վրա՝ թյուրքականությունը դարձնելով դոմինանտ գաղափարախոսություն և ինքնութենական ընկալում»,- ասում է Լևոն Հովսեփյանը։

«Հոդվածի հիմնարար նշանակությունը թուրք-ադրբեջանական ռազմաքաղաքական հարաբերությունների բնույթը վերհանելու, իսկ կիրառական նշանակությունը՝ արցախյան 2020թ․ պատերազմից հետո այդ համագործակցության միտումները, դրանց հասարակական-քաղաքական ազդեցությունն Ադրբեջանում հասկանալու և Հայաստանի անվտանգության մարտահրավերների տեսանկյունից գնահատելու մեջ է»,- նշում է Արտյոմ Տոնոյանը։

Հոդվածը կարճ ժամանակում տարածում է գտել, ինչի ցուցիչներից են մոտ 2 տասնյակ գիտական հղումները, որոնց մի մասը միջազգային հեղինակավոր և «Scopus» ինդեքսավորում ունեցող պարբերականներում։

Հետազոտությունն իրականացվել է ՀՀ ԳԱԱ Արևելագիտության ինստիտուտի բազային ֆինանսավորման շրջանակում։

ՀՀ ԳԱԱ տեղեկատվության և հանրային կապերի բաժին

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Նոյեմբեր 2025
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հոկ   Դեկ »
 12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930