Արման Բաբաջանյանը հրաժարվել է կատարել դատարանի օրինական ուժի մեջ մտած վճիռները և հայտնվել մեղադրյալի աթոռին։
Արման Բաբաջանյանը, հիշեցնենք, դատարանում պարտվել էր ՀՅԴ-ին։ Մանավորապես, Արման Բաբաջանյանը ելույթներից մեկում կուսակցությանն անվանել էր «ահաբեկչական անցյալով հայտնի ուժ, որը հիմա էլ որոշել է պարիտզանական մարտեր մղել պետության դեմ»: Այս հայտարարությունից հետո ՀՅԴ-ն հայցադիմում է ներկայացրել Արման Բաբաջանյանի դեմ, որը բավարարվել է։ Դատարանի վճռով Արման Բաբաջանյանը պարտավոր էր հերքել և ներողություն խնդրել ՀՅԴ-ից՝ վերջինիս հեղինակությունը վարկաբեկելու և արատավորելու, իր հրապարակային խոսքում կուսակցության հասցեին սուտ տեղեկություններ տարածելու և ահաբեկչության մեջ մեղադրելու համար, սակայն, ավելի քան երեք տարի վճիռը չի կատարել։
Իզաբել ՍԱՀԱԿՅԱՆ


















































