Լրահոս
Օրվա լրահոսը

Հայաստանի ներկայացուցիչները Մոսկվայում արժանացել են «Եվրասիա» միջազգային առաջին մրցանակի

Հոկտեմբեր 31,2025 17:50

Մոսկվայում տեղի է ունեցել առաջին «Եվրասիա» միջազգային մրցանակաբաշխության հանդիսավոր արարողությունը, որի շրջանակում պարգևների են արժանացել նաև Հայաստանի ներկայացուցիչները։

«Սրտի գործ. սովորեցնել» անվանակարգում մրցանակը ստացել է Միքայել Մարտիրոսյանը, իսկ «Սրտի կանչով» անվանակարգում նշվել է հայկական բնապահպանական կրթական «Մաքրապատում» հասարակական կազմակերպությունը (հիմնադիր՝ Հակոբ Միկոյան):

«Այն, ինչ անում է «Եվրասիա» ինքնավար ոչ առևտրային կազմակերպությունը, բարի գործ է՝  զբաղվելու մեր ժողովուրդների պատմական ձգտման մշակմամբ։ Ազնիվ գործ է մարդկանց միավորելը, որպեսզի նրանք կարողանան քննարկել իրենց կիսած ընդհանուր արժեքները: Քննարկել ընդհանուր տեսլականը, թե ինչպես պետությունները պետք է համատեղ ապրեն և համագործակցեն, քննարկել, թե ինչպես կարելի է առանց միմյանց շահերը ոտնահարելու միասին շատ կարևոր նախագծեր իրականացնել»,- մրցանակաբաշխության ժամանակ ասել է ՌԴ նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը։

Բարերար և «Եվրասիա»-ի հոգաբարձուների խորհրդի անդամ Իլան Շորն իր հերթին նշել է, որ մրցանակը կարևոր իրադարձություն է մայրցամաքի ժողովուրդների միջև կապերի ամրապնդման գործում:

«Այն ընդգծում է տարբեր ոլորտներում ունեցած ակնառու ձեռքբերումները և ծառայում է որպես միասնության և համագործակցության խորհրդանիշ։ Մենք տեսանք բազմաթիվ տաղանդավոր մասնակիցների տարբեր երկրներից, ինչն ընդգծում է մեր մշակութային ժառանգության բազմազանությունն ու հարստությունը։ «Աշխարհի լեզու» անվանակարգում մրցանակի հանձնումը հատկապես նշանակալի է, քանի որ ռուսերենը հետխորհրդային տարածքի երկրներում հաղորդակցության և փոխըմբռնման կարևոր գործիք է»,- նշել է Շորը:

Պատվավոր հյուրերի և մրցանակակիրների թվում էին ՌԴ արտաքին գործերի նախարարության պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան, ռեժիսոր, «Եվրասիա-Կինոֆեստ» 2-րդ միջազգային փառատոնի նախագահ, ռեժիսոր, սցենարիստ Ջանիկ Ֆայզիևը, Պետդումայի պատգամավոր, եռակի օլիմպիական չեմպիոն Իրինա Ռոդնինան, Պետդումայի պատգամավոր, ՌԴ նախագահի հումանիտար ոլորտում պետական քաղաքականության վարչության պետ Վլադիմիր Բոչարնիկովը և այլք:

Մրցանակը սահմանվել է «Եվրասիա»-ի կողմից՝ «Ռոսսոտրուդնիչեստվո»-ի հետ համատեղ: Այն ուղղված է ավանդական արժեքների, մշակույթի, կրթության, կամավորության, ժողովրդական դիվանագիտության և պատմական ճշմարտության պահպանման ոլորտներում Եվրասիայի երկրների զարգացման գործում ունեցած նշանակալի ավանդի ճանաչմանը: Մրցույթին ստացվել է ավելի քան 3700 հայտ 27 երկրից, այդ թվում՝ Հայաստանից, Բելառուսից, Ղազախստանից, Ղրղզստանից, Մոլդովայից, Ռուսաստանից, Վրաստանից, Իտալիայից, Իսպանիայից և այլն:

«Եվրասիա» մրցանակի մրցանակային ֆոնդը կազմել է 25 մլն ռուբլի: Բացի ֆինանսական աջակցությունից, հաղթողները կստանան մենթորական, խորհրդատվական և տեղեկատվական աջակցություն իրենց նախագծերի հետագա զարգացման համար:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հոկտեմբեր 2025
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Սեպ   Նոյ »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031