factor. Արցախի ղեկավարների ևայլ պաշտոնյաների նկատմամբ հարուցված շինծու գործերով հերթական դատական նիստի ընթացքում, ադրբեջանական լրատվամիջոցների հաղորդմամբ, քննարկվել են պաշտպանության կողմից ներկայացված լրացուցիչ ապացույցները։ Արցախի ԱԺ նախագահ Դավիթ Իշխանյանի միջնորդությամբ ուսումնասիրվել է 2020 թվականին Տավուշում տեղի ունեցած իրադարձություններից հետո նկարահանված տեսանյութ։ Իշխանյանի փաստաբանը հոկտեմբերի 24-ի դատական նիստում այս տեսանյութն ուսումնասիրելու միջնորդություն էր ներկայացրել։
2020 թվականի օգոստոսի 28-ին յութուբում տեղադրված տեսանյութում ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը հայ զինծառայողներին պարգևատրում է Սարդարապատում։ Հաղորդվում է, որ Արցախի նախկին նախագահ Արայիկ Հարությունյանի մասնակցությամբ միջոցառման ժամանակ Փաշինյանը հայտարարել է, որ բոլոր պարգևատրվածները հուլիսյան մարտերի ակտիվ մասնակիցներ են եղել։
Պետական մեղադրող Վյուսալ Աբդուլլաևն Արայիկ Հարությունյանին հարց է ուղղել, թե «ի՞նչ նպատակով և ի՞նչ կարգավիճակով է հրավիրվել այս միջոցառմանը», նաև հարցրել է 2020 թվականի հունիսի 19-ին Հայաստանի և Արցախի Անվտանգության խորհուրդների համատեղ նիստին մասնակցության մասին։
Նյութն ամբողջությամբ՝ սկզբնաղբյուր կայքում:


















































