Լրահոս
Օրվա լրահոսը

Ապահովագրական գումարը մեկ անձի համար կկազմի 129 հազար դրամ, համակարգը կներդրվի 2026-ին

Հոկտեմբեր 30,2025 16:38

2026-ի բյուջեի նախագծով ՀՀ առողջապահության նախարարությանը նախատեսվում է տրամադրել 44 միլիարդ 313 միլիոն դրամով ավելի գումար, քան 2025-ին։ Այն է՝ 210 միլիարդ 911 միլիոն դրամ․ այս մասին այսօր խորհրդարանի հանձնաժողովների համատեղ նիստում, 2026-ի բյուջեի նախագծի քննարկման ժամանակ ասաց ՀՀ ֆինանսների նախարար Վահե Հովհաննիսյանը։

Ավելացված գումարը պայմանավորված է 2026-ին առողջապահության ապահովագրական համակարգի ներդրմամբ։ Զուգահեռաբար, բյուջեում նվազեցվել են շտապ օգնությանը տրամադրվելիք գումարները, քաղցկեղի եւ մի շարք այլ հիվանդությունների մասով ֆինանսավորումը։ Պատճառն այն է, որ այդ հիվանդությունների սպասարկումն առաջնային կարգով կապահովվի ապահովագրական համակարգի միջոցով։

Վահե Հովհաննիսյանը միաժամանակ փաստում է՝ կախված հիվանդանոցների պատրաստվածության եւ քաղաքացիների դիմելիության աստիճանից, գիտակցում են, որ գնում են համակարգի ներդրմանը՝ ունենալով որոշ անհայտներ։ Հետեւաբար, նաեւ համակարգի ներդրման համար նախատեսվող գումարը գերագնահատված թիվ չեն համարում։

Ապահովագրական գումարը մեկ անձի համար կկազմի 129 հազար դրամ։ Համակարգի հետ կապված շատ մանրամասներ նախարարը չկարողացավ ներկայացնել, քանի որ օրենքի նախագիծը դեռ քննարկումների փուլում է։ Այն նախատեսվում է ընդունել մինչեւ տարեվերջ։

 

Ամբողջական տեսանյութը՝ այստեղ

Նելլի ԳՐԻԳՈՐՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հոկտեմբեր 2025
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Սեպ    
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031