Լրահոս
Օրվա լրահոսը

ԵՄ ներկայացուցիչները հետաքրքրվել են ԿԸՀ նյութատեխնիկական հագեցվածությամբ՝ փորձելով հասկանալ կառույցի կարիքները

Հոկտեմբեր 30,2025 16:31

ՀՀ-ում Եվրոպական միության պատվիրակության ղեկավար, դեսպան Վասիլիս Մարագոսի, Արևելյան Եվրոպայի և Կենտրոնական Ասիայի գործադիր տնօրենի տեղակալ Օդրոնե Պերկաուսկիենի, Վրաստանի, Հարավային Կովկասի, արևելյան բաժնի ղեկավար Դեյվիդ Քալենի, Արևելյան հարևանության և Թուրքիայի գլխավոր տնօրեն Ադրիեն Կիրալի և այլ բարձրաստիճան հյուրերի մասնակցությամբ, ԵՄ ԱԳԵԾ պատվիրակության անդամները հոկտեմբերի 29-ին հյուրընկալվել են ՀՀ ԿԸՀ-ում։

Հյուրերը ԱԺ 2026 թվականի հերթական ընտրություններին ընդառաջ, հետաքրքրվել են ԿԸՀ նյութատեխնիկական հագեցվածության և պատրաստվածության մասին՝ փորձելով հասկանալ կառույցի կարիքները։ ԿԸՀ նախագահ Վահագն Հովակիմյանը ողջունել է հյուրերին և վստահեցրել, որ ընտրական համակարգը մշտապես պատրաստվում է համապետական ընտրություններին։ Հյուրերի քննարկման առանցքում էր նաև ընտրություններին ընդառաջ հնարավոր հիբրիդային սպառնալիքները և դրանց դիմակայելու համար ԿԸՀ գործիքակազմը։

Վահագն Հովակիմյանն ընդգծել է, որ ԿԸՀ-ն իր էլեկտրոնային համակարգերը մշտապես թարմացնում է՝ ապահովելու համար ընտրական համակարգի անխափան աշխատանքը։

Կենտրոնական ընտրական հանձնաժողով

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել