Լրահոս
Օրվա լրահոսը

Երկուստեք կարևորվել է ՆԱՏՕ-ի և ԵՄ շրջանակներում բազմակողմ ձևաչափերով համագործակցության զարգացումը

Հոկտեմբեր 30,2025 15:02

Հոկտեմբերի 28-29-ը պաշտպանության նախարարության վարչական համալիրում ՊՆ պաշտպանական քաղաքականության և միջազգային համագործակցության վարչության պետ Լևոն Այվազյանի և ԳԴՀ պաշտպանության նախարարության միջազգային համագործակցության վարչության պետ, գնդապետ Քրիստիան Շմիտի համանախագահությամբ անցկացվել են ՀՀ-ԳԴՀ երկկողմ պաշտպանական խորհրդակցությունները:

Խորհրդակցությունների ընթացքում քննարկվել ու ամփոփվել են 2025 թվականի ՀՀ-ԳԴՀ պաշտպանական համագործակցության արդյունքները, և համաձայնեցվել են 2026 թվականի ծրագրերը։

Կողմերը կարծիքներ են փոխանակել միջազգային և տարածաշրջանային անվտանգությանն առնչվող հարցերի, ինչպես նաև երկու երկրների պաշտպանական գերատեսչություններում ընթացող բարեփոխումների վերաբերյալ։

Երկուստեք կարևորվել է ՆԱՏՕ-ի և ԵՄ շրջանակներում բազմակողմ ձևաչափերով համագործակցության զարգացումը։

Խորհրդակցությունների արդյունքում ձեռք են բերվել պայմանավորվածություններ՝ պաշտպանության ոլորտում համագործակցությունը մի շարք ուղղություններով ընդլայնելու վերաբերյալ։

ՀՀ ՊՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հոկտեմբեր 2025
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Սեպ    
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031