Լրահոս
Օրվա լրահոսը

Կեղծ WhatsApp-Viber հաշիվ, ԱԱԾ կեղծ աշխատակից. նոր ուժով մարդկանց վրա հարձակվում են. Սամվել Մարտիրոսյանի ահազանգը

Հոկտեմբեր 30,2025 13:51

Տեղեկատվական անվտանգության փորձագետ Սամվել Մարտիրոսյանի ֆեյսբուքյան գրառումը

Ես լրջորեն սխալվեցի, մտածելով, թե էս հարձակումը հաղթահարեցինք։ Նոր ուժով մարդկանց վրա հարձակվում են. արդեն շատ տարբեր՝ բիզնեսի ոլորտից, բժիշկներ, երաժիշտներ։ Շատ լավ պատրաստված են, գիտեն, ով ով է, ում հետ կապեր ունի, ինչպես մարդու վրա հոգեբանորեն ազդել։ Արդեն գիտեմ մի քանի մարդու, որոնք լուրջ ֆինանսական կորուստ են ունեցել սրա հետեւանքով։

Զգուշացրեք ծանոթներին:

Իսկ հիմա բուն թեման, կրկնեմ գրառումս.

Զգուշացում թիրախային հարձակումների մասին

Նկարագրեմ սցենարը.
1.Կեղծ WhatsApp, Viber հաշվով կապվում է ձեզ հետ ձեզ մոտիկ մարդու կրկնօրինակը։ Մարդ, ում վստահում եք։ Ու լավ նախապատրաստված է։ Ասում է, որ ԱԱԾ-ն հայտնաբերել է լուրջ խնդիր։ Բայց հետն էլ ձեր ծանոթը բարեխոսել է։ Որ պարզապես պետք է համագործակցել։ Ու կկապվի էս անունով ԱԱԾ աշխատակից։

2.Զանգում է կեղծ աշխատակիցը։ Խոսում է ռուսերեն։ Թե բա, Ադրբեջանից ձեր հաշվին միլիոնավոր դոլարներ են փոխանցել։ Հարցին, թե ինչու եք ռուսերեն խոսում, թե բա՝ սա համատեղ Ադրբեջանի հետ գործողություն է, ու նյութերը պետք է օգտագործվեն էնտեղից դատարանում էլ։

3.Հետո ԿԲ-ին են խառնում, թե բա պետք է ձեր գումարները բանկից կանխիկացնել ու ուղարկել նոր հաշվի, որ էն վատ գումարի հետ չխառնվի, նման բաներ։
Դե, ինչպես հասկանում եք, գումարը գնալու է՝ կորի:

Հետաքրքիր փաստեր.
1. Իմ իմացած դեպքերում թիրախավորվել են քաղհասարակության եւ մամուլի ներկայացուցիչները։ Բայց, հնարավոր է՝ ավելի լայն թիրախավորում լինի:

2. Շատ լավ նախապատրաստվում են, զննում են մարդկանց կապերը:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հոկտեմբեր 2025
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Սեպ    
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031