Լրահոս
Օրվա լրահոսը

Ռուբեն Վարդանյանի նոր փաստաբանն ունի հեգնական տեսանյութեր, որտեղ Շուշիից ասում են՝ «Ի՞նչ եղավ, Փաշինյան»

Հոկտեմբեր 30,2025 11:08

«Իմ քայլը» դաշինքից ՀՀ ԱԺ 7-րդ գումարման պատգամավոր, պատմաբան, պատմական գիտությունների թեկնածու, ԵԽԽՎ-ում Հայաստանի պատվիրակության նախկին անդամ, ադրբեջանագետ Տաթևիկ Հայրապետյանի տելեգրամյան գրառումը

Հոկտեմբերի 21-ին Բաքվում ապօրինաբար պահվող Ռուբեն Վարդանյանը «դատական» նիստի ընթացքում հայտարարել էր իր պաշտպան Աբրահամ Բերմանի ծառայություններից հրաժարվելու մասին։ Հաջորդ օրը՝ ընտանիքի միջոցով, նա բացատրել էր իր որոշումը՝ ասելով. «…Ես հրաժարվում եմ մասնակցել այս ֆարսին: Ինձ պետք չէ պաշտպանության պատրանք. Ես պահանջում եմ իմ դատավարական իրավունքների իրական պահպանում»։

Դրանից հետո ոմն Էմիլ Բաբիշովը նշանակվել է շինծու «դատավարության» համար՝ իբրև Վարդանյանի պաշտպան։ Բավական է բացել այս փաստաբանի ինստագրամյան ալիքը՝ նրա հայատյացությունը տեսնելու համար։ Նա ունի գրառումներ Խոջալուի, «Մարտի 31-ի ցեղասպանության» մասին։ Բացի այդ, նա ունի հեգնական տեսանյութեր, որտեղ Շուշիից ասում են՝ «ի՞նչ եղավ, Փաշինյան»։ Դա տարածված հեգնանք էր պատերազմից հետո:

Վարդանյանը ճիշտ է անում, որ այս ֆարսին չի մասնակցում։ Նրանց թվացյալ պաշտպանության համար նշանակված փաստաբաններն անգամ հայատյաց հայացքներով են աչքի ընկնում։ Դրանով ամեն ինչ ասված է։

Մեր գերիներին պետք է հնարավորինս արագ դուրս բերել Բաքվից։ Դրա իրական հնարավորությունը կա:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հոկտեմբեր 2025
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Սեպ    
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031