Լրահոս
Օրվա լրահոսը

Իրավապահ մարմինները պետք է զբաղվեն իրենց հիմնական գործառույթներով, և շատ շուտով այդպես էլ լինելու է. «Մեր ձևով»

Հոկտեմբեր 30,2025 10:51

«Մեր ձեւով» ժողովրդական շարժումը դատապարտում է Մասիս համայնքի ղեկավար Դավիթ Համբարձումյանի ապօրինի ազատազրկումը։
Դավիթ Համբարձումյանի ազատազրկումը վերջին երկու շաբաթվա ընթացքում ժողովրդի կողմից ընտրված համայնքապետին քրեական գործիքակազմով չեզոքացնելու արդեն երկրորդ դեպքն է, որը չի կարող պայմանավորված չլինել քաղաքական ընթացիկ զարգացումներով և սպասվող ընտրական գործընթացներով։

Ինչպես Գյումրիի, այնպես էլ Մասիսի համայնքապետերի հետ կատարվածը, և առհասարակ, վերջին շրջանում ընդդիմախոսների շարունակական քաղաքական հետապնդումները փաստում են Հայաստանում ժողովրդավարական արժեքների ու մարդու իրավունքների խորը ճգնաժամի, ընտրովի արդարադատության ու դատաիրավական համակարգը փոքրիկ խմբակի այսրոպեական շահին ծառայեցնելու արատավոր պրակտիկայի մասին։

Ասել ենք և կրկնում ենք` Հայաստանում իրավապահ մարմինները պետք է զբաղվեն իրենց հիմնական գործառույթներով, և շատ շուտով այդպես էլ լինելու է։

«Մեր ձեւով» ժողովրդական շարժում

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հոկտեմբեր 2025
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Սեպ    
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031