Հայաստանի ազգային նվագարանների պետական նվագախմբի հիմնադրման 20-ամյակի առթիվ երկարամյա անձնվեր աշխատանքի և հայկական երաժշտարվեստն իր առանձնահատկություններով պահպանելու, զարգացնելու և սերունդներ կրթելու գործում ներդրած նշանակալի ավանդի համար Հայաստանի ազգային նվագարանների պետական նվագախմբի հիմնադիր, դիրիժոր, պրոֆեսոր, Հայաստանի վաստակավոր արտիստ Նորայր Դավթյանը պարգևատրվել է «Էրեբունի-Երևան 2800-ամյակ»-ի հուշամեդալով:
Երևանի քաղաքապետի պատվոգրերով պարգևատրվել են Հայաստանի ազգային նվագարանների պետական նվագախմբի դուդուկահար, ՀՀ վաստակավոր արտիստ Արմեն Գրիգորյանը, թառահարներ Արսեն Միրզոյանը և Դավիթ Ավագյանը:
Երևանի սպորտի զարգացման գործում ներդրած նշանակալի ավանդի համար «Էրեբունի-Երևան 2800-ամյակ»-ի հուշամեդալով է պարգևատրվել նաև միջազգային կարգի սպորտի վարպետ Աշոտ Վարդապետյանը:
Պարգևները հանձնել է Երևանի քաղաքապետի առաջին տեղակալ Արմեն Փամբուխչյանը:
Կարդացեք նաև
Երևանի քաղաքապետարան


















































 
                         
          
          
                                 
                                 
                                
 
                                    
                                   