Լրահոս
Օրվա լրահոսը

Քննարկումների առանցքում են եղել վեհաժողովի աշխատանքները, ՀՀ-ԵՄ հարաբերությունները

Հոկտեմբեր 29,2025 20:15

ՀՀ ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանը հոկտեմբերի 29-ին ընդունել է Եվրոպական խորհրդարանի փոխնախագահ Յունուս Օմարջիին եւ Եվրանեսթ ԽՎ համանախագահ Սերգեյ Լագոդինսկիին:

ՀՀ ԱԺ նախագահը ողջունել է նրանց այցը Հայաստան եւ Եվրանեսթ խորհրդարանական վեհաժողովի 12-րդ լիագումար նստաշրջանի անցկացումը Երեւանում:

Եվրոպացի պաշտոնյաներն իրենց հերթին շնորհակալություն են հայտնել ՀՀ ԱԺ նախագահին վեհաժողովի 12-րդ նստաշրջանի աշխատանքը բարձր մակարդակով կազմակերպելու համար:

Զրուցակիցների քննարկումների առանցքում են եղել վեհաժողովի աշխատանքներին, ՀՀ-ԵՄ հարաբերություններին եւ Հայաստանի ժողովրդավարական բարեփոխումներին վերաբերող հարցերը:

Անդրադարձ է կատարվել նաեւ Հայաստանի ու Ադրբեջանի միջեւ հարաբերությունների կարգավորման գործընթացին:

ՀՀ Ազգային ժողով

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հոկտեմբեր 2025
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Սեպ    
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031