Լրահոս
Օրվա լրահոսը

Տեր Սարգիսը զրկվել է Հովհաննավանք ազատ մուտք գործելու իրավունքից

Հոկտեմբեր 29,2025 19:40

Հովհաննավանքը գտնվում է ինչ-որ մարդկանց հսկողության տակ, որոնք առնչություն չունեն եկեղեցու հետ։ Լրագրողների հետ զրույցում ասել է Հովհաննավանքի քահանա Տեր Սարգիսը։

«Ափսոս, ես չեմ նկարահանել այն պահը, երբ միջուկը հանված էր, ու եկեղեցու դռան տեղը դատարկ էր։ Իրենք հանեցին, տարան, փոխեցին, բերեցին, եւ հիմա այն բանալին, որ մեզ մոտ է, չի աշխատում», – նշել է  Տեր Սարգիսը՝ ընդգծելով, որ եկեղեցու դուռը բացելու և փակելու գործառույթը ներկայում իրականացնում են մարդիկ, ովքեր դրա իրավասությունը չունեն։ «Խնդիրն այն է, որ եկեղեցին ոչ թե իրենք պիտի բացեն ու փակեն, այլ սահմանված անձը։ Կարող է գիշերվա կեսին զանգեն՝ ասեն՝ հիվանդ կա, պետք է սուրբ հաղորդություն տրվի։ Այդ դեպքում ես ինչպես պետք է հասցնեմ։ Կամ՝ հիվանդ կա, ում պետք է մկրտել, և եկեղեցուց պետք է վերցվի մյուռոնը»,- նշել է քահանան։

Տեր Սարգիսը նշում է նաև, որ հոգնել է շարունակվող բախումներից և որոշել է որոշ արարողություններ այլ եկեղեցում կատարել․ «Պսակ կատարելու ես չեմ գնա, քանի որ այլևս հոգնել եմ քաշքշուկների մեջ լինելուց։ Ինձանից, որպես հոգևորականի, հասանելի է ժողովրդին բացատրել։ Ժողովուրդը արդեն ինքն է ընտրում՝ կուզի՝ գնա կարգալույծ եղածի մոտ, որ աշխարհիկը իրեն օրհնի։ Ով  ուզում է, որ ես անեմ, ես խնդրել եմ իրենց, և այլ եկեղեցում եմ ժամադրություն նշանակել։ Գնալու եմ այդ եկեղեցում իրենց օրհնության կարգը կատարեմ», – ասել է նա։

Տեր Սարգիսը հավելել  է, որ չի ցանկանում որևէ մեկի արարողությունը անցկացնել լարված մթնոլորտում․ «Մեկ-երկու անգամ արդեն անցել եմ այդ քաշքշուկների միջով։ Չեմ ուզում կրկին նման իրավիճակում հայտնվել։ Եթե այդ մարդիկ գան, ես պետք է հայտարարեմ, կանգնեցնեմ, բացատրեմ կարգը։ Հակառակ դեպքում կարող են կրկնվել անցած դեպքերը, երբ եկեղեցու կանոնները չիմացող մարդիկ հակադրվել են»։

Աղբյուր՝ «Փաստինֆո»

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հոկտեմբեր 2025
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Սեպ    
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031