Լրահոս
Օրվա լրահոսը

«ՀՀ-ԵՄ քաղաքական երկխոսությունը և ընդլայնվող գործընկերության օրակարգը հիմնված են կայուն զարգացման, տնտեսական աճի և տարածաշրջանի դիմակայունության բարձրացմանը միտված նույնական մոտեցումների վրա». Մհեր Գրիգորյան

Հոկտեմբեր 29,2025 18:55

Փոխվարչապետ Մհեր Գրիգորյանի և Եվրոպական հանձնաժողովի Արևելյան հարևանության և Թուրքիայի հարցերով տնօրեն Ադրիեն Կիրալիի համանախագահությամբ Կառավարությունում կայացել է ԵՄ-Հայաստան ներդրումների համակարգման հարթակի չորրորդ հանդիպումը:

Փոխվարչապետը հանդես է եկել բացման խոսքով և բարձր է գնահատել Եվրամիության հետ Հայաստանի հարաբերությունների մակարդակը՝ այդ համատեքստում կարևորելով այս հարթակի դերը։

«Հայաստան-Եվրամիություն քաղաքական երկխոսությունը և ընդլայնվող գործընկերության օրակարգը հիմնված են կայուն զարգացման, տնտեսական աճի և տարածաշրջանի դիմակայունության բարձրացմանը միտված նույնական մոտեցումների վրա։ Այս հարթակը միավորում է Հայաստանի Հանրապետության կառավարության, Եվրամիության և Միջազգային ֆինանսական կազմակերպություններին՝ խթանելով ներդրումներ, որոնք նպաստում են կայուն զարգացմանը և տնտեսական աճին»,- նշել է փոխվարչապետ Մհեր Գրիգորյանը:

Քննարկման ընթացքում ներկայացվել է Տնտեսական ներդրումային Պլանի իրականացման շրջանակներում գրանցված առաջընթացը, անդրադարձ է կատարվել ընթացիկ և նախատեսվող ներդրումային ծրագրերին:

Հարթակի քննարկմանը նախորդել է փոխվարչապետի հանդիպումը Եվրոպական հանձնաժողովի ԵՄ ԱԳԵԾ և ԵՀ-ի համատեղ բարձրաստիճան պատվիրակության հետ, որի ընթացքում անդրադարձ է կատարվել ՀՀ-ԵՄ ընդլայնվող գործընկերության օրակարգային հարցերին, այդ թվում՝ բարձր մակարդակի քաղաքական երկխոսության բաղադրիչներին:

 

ՀՀ կառավարություն

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հոկտեմբեր 2025
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Սեպ    
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031