«Միայն ելույթներ չպիտի լսենք, խոսելու հնարավորություն էլ պիտի ունենանք»,- «Եվրանեսթ» խորհրդարանական վեհաժողովի (Եվրանեսթ ԽՎ) 12-րդ նստաշրջանի լիագումար նիստի ժամանակ իր մտահոգությունը հայտնեց Եվրոպական խորհրդարանի պատգամավոր Նաչո Սանչես Ամորը։
Եվրոպական խորհրդարանի պատգամավոր Ռասա Յուկնևիչենեն ևս կարևոր համարեց այն, որ հնարավորություն լինի լսել նաև պատվիրակներին ու խոսելով ՀՀ-ի՝ եվրոպական ձգտումների մասին, ասաց․ «Կան մանիպուլյացիաներ, որ ոչ ոք չի սպասում ՀՀ-ին ԵՄ-ում։ Ուզում եմ ասել՝ ճիշտ չէ, ՀՀ-ն Եվրոպա է, և դուք մեզ պետք եք վրացիների հետ միասին Հարավային Կովկասում»։
Կարդացեք նաև
«Եվրանեսթ» խորհրդարանական վեհաժողովի լիագումար նիստն ամբողջությամբ՝ տեսանյութում
Տաթև ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ


















































