Լրահոս
Օրվա լրահոսը

Հայ կոմպոզիտորների «Սիմֆոնիկ օրորոցայինները» կհնչեն աշխարհի երեխաների համար

Հոկտեմբեր 29,2025 17:56

Խաղաղ, հուզական և մեղեդային․ Ակբա բանկի, «Հայաստան» համահայկական հիմնադրամի և Հայաստանի պետական սիմֆոնիկ նվագախմբի համագործակցությամբ կայացավ «Սիմֆոնիկ օրորոցայիններ» ալբոմի ձայնագրումն ու շնորհանդեսը։

Ալբոմը ներառում է Կոմիտասի, Ալեքսանդր Սպենդիարյանի, Արամ Խաչատրյանի, Էդվարդ Միրզոյանի, Առնո Բաբաջանյանի, Բարսեղ Կանաչյանի,  Ռոմանոս Մելիքյանի, ինչպես նաև ժողովրդական երգերի օրորոցային մշակումները՝ Հայաստանի պետական սիմֆոնիկ նվագախմբի կատարմամբ։

«Մենք աջակցում ենք դասական երաժշտության տարածմանը։ Այս նախագծի առանձնահատկությունն այն է, որ այն աշխարհի մանուկների համար է։ Նախագծի իրականացման համար ցանկանում եմ շնորհակալություն հայտնել մեր գործընկերներին՝ մաեստրո Սերգեյ Սմբատյանին՝ իր ամբողջ նվագախմբի հետ միասին, և «Հայաստան» համահայկական հիմնադրամին»,- նշել է Ակբա բանկի գլխավոր գործադիր տնօրեն Հակոբ Անդրեասյանը։

Ալբոմի ձայնագրությունն իրականացվել է Ակբա բանկի Visa Բարերար քարտապանների կատարած անկանխիկ վճարումներից ձևավորվող միջոցներով, որոնք Ակբա բանկն իր շահույթից ուղղում է «Հայաստան» համահայկական հիմնադրամին՝  Հայաստանի համար կայուն և հեռանկարային ծրագրեր իրականացնելու նպատակով։

«Այսօր ունենք ավարտուն ծրագիր, համատեղ հաջողված արդյունք և  հնարավորություն՝ հանրությանը ներկայացնելու այսպիսի շեդեվրալ գործեր: Այս ալբոմը կտարածվի ոչ միայն Հայաստանում, այլև սփյուռքում՝ հանրահայտ դարձնելով հայ ազգային դասական երաժշտությունը, ինչպես նաև հնարավորություն կտա ապագայում ունենալ ավելի ճաշակով, ավելի հետաքրքրված դասական երաժշտությամբ սերունդ»,- նշել է «Հայաստան» համահայկական հիմնադրամի տնօրենի ժամանակավոր պաշտոնակատար Զարուհի Ազնաուրյանը։

«Օրորոցայինն այն միակ ֆորմատն է, որը մեզ թույլ է տալիս երազել։ Եվ այսպես մենք որոշեցինք մեր մեծագույն կոմպոզիտորների մեղեդիները վերաձևակերպել, վերատրանսֆորմացնել՝ դարձնելով օրորոցային։ Օրորոցայիններն այն կոմունիկացիայի եղանակն են, որը մենք ունենք երեխաների հետ»,- նշել է Հայաստանի պետական սիմֆոնիկ նվագախմբի գեղարվեստական ղեկավար և գլխավոր դիրիժոր Սերգեյ Սմբատյանը։

Փոքրիկ ունկնդիրների համար ալբոմն արդեն հասանելի է 40-ից ավելի երաժշտական հարթակներում:

Մանրամասն՝ տեսանյութում։

Բանկը վերահսկվում է ՀՀ ԿԲ կողմից։

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հոկտեմբեր 2025
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Սեպ   Նոյ »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031