Լրահոս
Օրվա լրահոսը

Ընտրություններում խնդիրների մեծ մասը պայմանավորված է եղել մասնակից սուբյեկտների՝ իրենց գործառույթներին ոչ լիարժեք տիրապետելու հետևանքով՝ նշել է Վահագն Հովակիմյանը

Հոկտեմբեր 29,2025 17:48

ՀՀ կենտրոնական ընտրական հանձնաժողովի նախագահ Վահագն Հովակիմյանը հոկտեմբերի 29-ին մասնակցել է հիբրիդային սպառնալիքների թեմայով պանելային քննարկմանը:

ԿԸՀ նախագահն իր խոսքում հստակեցրել է՝ ընտրական համակարգն անընդհատ է պատրաստվում համապետական ընտրություններին՝ բարելավելով թե՛ ԿԸՀ գործիքակազմը, թե՛ նյութատեխնիկական հնարավորությունները, թե՛ ԿԸՀ աշխատակազմի մասնագիտական կարողությունները:

Հովակիմյանը տեղեկացրել է, որ մինչ ընթանում է քննարկումը, ԿԸՀ վարչական շենքում ընտրատարածքային ընտրական հանձնաժողովների անդամներն ատեստավորվում են՝ ընտրություններին ընդառաջ բացառելու համար վերջիններիս կողմից բարեվարքության կանոնները, քաղաքական չեզոքությունը խախտելու հնարավոր ռիսկը և ստուգելու համար վերջիններիս մասնագիտական կարողությունները:

ԿԸՀ նախագահի համոզմամբ, ԿԸՀ նոր կազմի կողմից լիազորությունների ստանձնումից հետո կայացած ընտրություններում արձանագրված խնդիրների մեծ մասը պայմանավորված է եղել ընտրական գործընթացների մասնակից սուբյեկտների՝ իրենց գործառույթներին ոչ լիարժեք տիրապետելու պատճառով:

Վահագն Հովակիմյանը կարևորեց ԸԸՀ և ՏԸՀ անդամների, վստահված անձանց, դիտորդների և ԶԼՄ-ների շարունակական վերապատրաստումը, որպեսզի ընտրությունների ժամանակ հստակ տիրապետեն սահմանադրական օրենքի համաձայն, իրենց վերաբերելի իրավունքներն ու պարտականությունները:
Հանդիպումը նախաձեռնել է «Խաղաղության երկխոսություն» հկ-ն, նպատակ ունենալով ԱԺ 2026 թվականի ընտրություններին ընդառաջ, քննարկման միջոցով անդրադառնալ հիմնական մարտահրավերներին:

Քննարկմանը մասնակցել են տարբեր պետական կառույցներից պաշտոնյաներ, դիվանագիտական կորպուսից, միջազգային կազմակերպություններից և քաղաքացիական հասարակության ներկայացուցիչներ:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հոկտեմբեր 2025
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Սեպ    
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031