Լրահոս
Օրվա լրահոսը

«Կարող ենք քննադատել որոշ ասպեկտներ, բայց Փաշինյանը քաջալերում է ժողովրդավարությունը, մենք վստահում ենք ձեր կառավարությանը»․ Լագոդինսկի

Հոկտեմբեր 29,2025 17:32

«Պատմական համաձայնագիրը ՀՀ-ի և Ադրբեջանի միջև միջազգային աջակցության շնորհիվ նոր դուռ է բացել, որի մասին մենք խոսում ենք տասնյակ տարիներ շարունակ։ Տեսնում ենք իրական ձգտում առաջ գնալու։ Սա մեզ հույս է տալիս առ այն, որ գործընկերությունը կկառուցվի վստահության վրա։ Մենք միաձայն ու հանձնառու կերպով աջակցում ենք այս խաղաղության գործընթացին»,-«Եվրանեսթ» խորհրդարանական վեհաժողովի (Եվրանեսթ ԽՎ) 12-րդ նստաշրջանի լիագումար նիստի ժամանակ հայտարարեց «Եվրանեսթ» խորհրդարանական վեհաժողովի համանախագահ Սերգեյ Լագոդինսկին։

Նա վստահեցրեց՝ միաձայն ու հանձնառու աջակցում են խաղաղության գործընթացին։

Անդրադառնալով ՀՀ-ում ժողովրդավարությանը՝ ասաց․ «Փաշինյանը քաջալերում է խաղաղությունը, ժողովրդավարությունը նոր եղանակներով։ Ոչ մի ժողովրդավարություն էլ կատարյալ չէ։ ԵՄ-ում էլ ժողովրդավարությունը կատարյալ չէ։ Այո, կարող ենք քննադատել ՀՀ-ում ժողովրդավարության որոշ ասպեկտներ, ինչպես դուք էլ կարող եք մեր ժողովրդավարության որոշ արժեքներ քննադատել, բայց մի հստակ բան կա՝ մենք վստահում ենք ձեր ժողովրդավարությանը, ձեր երկրին ու ձեր կառավարությանը»։

«Եվրանեսթ» խորհրդարանական վեհաժողովի լիագումար նիստն ամբողջությամբ՝ տեսանյութում

 

Տաթև ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հոկտեմբեր 2025
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Սեպ    
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031