Լրահոս
Օրվա լրահոսը

Արդյոք հնարավո՞ր է նման զեղծարարություն իրականացնել առանց բանկի գիտության և ուղիղ ներգրավվածության. Դավիթ Խաժակյան

Հոկտեմբեր 29,2025 17:07

«Լուսավոր Հայաստան» կուսակցության փոխնախագահ Դավիթ Խաժակյանի ֆեյսբուքյան գրառումը

Բանկային համակարգո՞ւմ էլ է «բարդակ» տիրում:

Կենտրոնական բանկի կողմից լիցենզիա ստացած առևտրային բանկը զանգահարում է քաղաքացուն և տեղեկացնում, որ քաղաքացու անունով բանկը վարկ է ձևակերպել։

Տեղեկացնում է, որ տեղյակ են, որ այդ քաղաքացին չէ՛, որ դիմել է վարկի համար։ Տեղեկացնում է, որ այդ վարկը բանկը ձևակերպել է կեղծ նույնականացման քարտի հիման վրա։ Տեղեկացնում է, որ այդ գումարը բանկը փոխանցել է քաղաքացու հետ կապ չունեցող հաշվեհամարի։

Քաղաքացուն նման զեղծարարության մեջ ներգրավելու համար ներողություն խնդրելու փոխարեն, բանկը առաջարկում է քաղաքացուն հանցագործության մասին հաղորդում ներկայացնել, այլապես քաղաքացու տվյալները կփոխանցվեն համապատասխան գործակալությանը՝ վարկային պատմությունը փչացնելու հետևանքով։

Այլ կերպ ասած բանկը տեղեկացնում է մարդուն, ով երբևէ իրենց հետ չի առնչվել, թե նա բանկին գումար է պարտք, բայց այդ գումարը ի սկզբանե բանկը փոխանցել է այլ անձի։

Այժմ դիմում եմ ՀՀ կենտրոնական բանկին։ Արդյո՞ք «Յունիբանկ» ԲԲԸ-ին լիցենզիա տրամադրելիս նկատել են նման ընթացակարգեր, որոնք հնարավորություն են տալիս բանկին՝ քաղաքացու անունով, առանց իր մասնակցության, կեղծ նույնականացման քարտով վարկ ձևակերպել։

Արդյո՞ք հնարավոր է նման զեղծարարություն իրականացնել առանց բանկի գիտության և ուղիղ ներգրավվածության։

Եվ վերջապես ինչո՞ւ է Հայաստանի իրավապահ համակարգը հասել այս օրին, որ օրը ցերեկով մարդուն կարող են տեղեկացնել, որ իր անձը հաստատող փաստաթուղթը կեղծվել է և այդ կեղծ փաստաթղթի հիման վրա նա այլևս բանկին գումար է պարտք։

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հոկտեմբեր 2025
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Սեպ    
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031