«ՀՀ-ում սահմանափակվում է խոսքի ազատությունը, հալածվում են քաղաքական ու հասարակական գործիչները, մարդկանց բերանը փակում, եկեղեցուց դուրս են շպրտում, ԱԺ ամբիոններից պատգամավորները, երբ խոսում են ճշմարտության մասին, այն մարդիկ, որոնք իշխանությունը շփոթել են պետության ուզուրպացման հետ, պարզապես հրամայում են նրանց դուրս շպրտել ԱԺ դահլիճից ու հրահրում են բախումներ»,-ՀՀ ԱԺ-ի դիմաց անցկացված ցույցի ժամանակ ահազանգեց ՀՀԿ խորհրդի անդամ Հայկ Դերձյանը։
Նա նշեց՝ ՀՀ-ում մի քանի տասնյակ քաղբանտարկյալներ կան ու ասաց․ «Անմեղության կանխավարկածը խախտելով՝ մարդկանց ճանաչում են մեղավոր, դահիճ բոլոր նրանց, որոնք խոսում են այս իշխանությունների ապօրինությունների մասին։ Կեղծ ժողովրդավարության թեզի տակ այս իշխանությունները Հայաստանում օկուպացրել են ողջ իշխանությունը»։
Բողոքի ցույցն ամբողջությամբ՝ տեսանյութում
Կարդացեք նաև
Տաթև ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ


















































