Լրահոս
Օրվա լրահոսը

«Տեղ թողեք, որ ձեր համար էլ կանգնողներ լինեն»․ Անաիս Սարդարյանը՝ ՀՀ իշխանություններին

Հոկտեմբեր 29,2025 16:23

«Որպես ՀՀ քաղաքացի՝ ՀՀ իշխանություններին կխնդրեմ՝ տեղ թողեք, որ ձեր համար էլ կանգնողներ լինեն»,- ՀՀ ԱԺ-ի դիմաց անցկացված ցույցի ժամանակ ասաց դերասանուհի Անաիս Սարդարյանը։

Նա փաստեց՝ եկեղեցին մեր պետականության կարևորագույն ինստիտուտն է, և հիմքը քանդելով՝ հնարավոր չի լինելու այլևս վերին հատվածը կառուցել։

Անդրադառնալով Հովհաննավանքում կատարվածին՝ ասաց․ «Տեսանք իրենց ֆեյք դպիրին,  կարգալույծ քահանայով պատարագին։ Այն, ինչ կատարվեց այդ օրվա պատարագին, հավատավոր ժողովրդի կամքի ներկայությունն էր, որ մենք չենք գնում, մասնակցենք։ Իրենց սատարող փոքրիկ մասսայից բացի տեսե՞լ եք հավատավոր ժողովուրդ, ես չեմ տեսել»։

Բողոքի ցույցն ամբողջությամբ՝ տեսանյութում

Տաթև ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հոկտեմբեր 2025
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Սեպ    
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031