Լրահոս
Օրվա լրահոսը

Մարուքյանը բողոքարկել է Արարատի պատկերը սահմանային անցման կնիքից հանելու որոշումը կասեցնելու միջնորդությունը մերժելու՝դատարանի որոշումը

Հոկտեմբեր 29,2025 14:46

Էդմոն Մարուքյանը բողոքարկել է ՀՀ Վարչական դատարանի՝ Արարատ լեռան պատկերը սահմանային անցակետերի կնիքից հանելու վերաբերյալ ՀՀ Կառավարության որոշումը մինչև նոյեմբերի մեկը կասեցնելու մասին միջանկյալ միջնորդությունը մերժելու ՀՀ վարչական դատարանի որոշումը։

2025 թվականի հոկտեմբերի 28-ին Էդմոն Մարուքյանը ՀՀ Վերաքննիչ վարչական դատարան է ներկայացրել բողոք՝ ՀՀ Վարչական դատարանի թիվ ՎԴ/17734/05/25 գործով 2025 թվականի հոկտեմբերի 23-ի որոշման դեմ, որով մերժվել էր ՀՀ կառավարության 2025 թվականի սեպտեմբերի 11-ի թիվ 1299-Ն որոշման 1-ին մասի 4-րդ կետի գործողությունը կասեցնելու միջանկյալ միջնորդությունը։

Բողոքով պահանջվել է վերացնել ՀՀ Վարչական դատարանի միջանկյալ միջնորդությունը մերժելու մասին որոշումը և կասեցնել ՀՀ կառավարության թիվ 1299-Ն որոշման վիճարկվող դրույթի գործողությունը մինչև գործով վերջնական դատական ակտի կայացումը, այլապես տվյալ որոշումն ուժի մեջ կմտնի 2025 թվականի նոյեմբերի 1-ից։

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հոկտեմբեր 2025
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Սեպ    
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031