Իրավաբանական գիտությունների թեկնածու, դոցենտ Դավիթ Թումասյանի ֆեյսբուքյան գրառումը
Հարգելի դատախազներ և քննիչներ,
այս արարքի մեջ ակնհայտ է ինքնիրավչության հանցակազմը, քանի որ Ստեփան Ասատրյանն օրենսդրությամբ սահմանված կարգի խախտմամբ իր իրական կամ ենթադրյալ իրավունքն ինքնակամ է իրականացնում, որն էական վնաս է պատճառել անձի կամ կազմակերպության իրավունքներին, ազատություններին կամ օրինական շահերին կամ հասարակության կամ պետության օրինական շահերին:
Տվյալ դեպքում վնասը պատճառվում է այլ քահանաներին, որոնք կարող են մուտք գործել այնտեղ, սակայն Ասատրյանի արարքից հետո, զրկվել են նման հնարավորությունից, ինչպես նաև վնաս է պատճառվում Հայ Առաքելական Եկեղեցուն, որի սեփականությունն է հանդիսանում այդ եկեղեցին և որից չի կարող օգտվել սեփականատերը:
Նաև խախտվում են այն անձանց իրավունքները, ովքեր ունեին մկրտություն, պսակադրություն կամ այլ արարողություն, և փականը փոխելու պատճառով չեն կարողացել դա իրականացնել:
Կարդացեք նաև
Քանի որ վնասը պատճառվում է իրավունքին, այստեղ գումարային ցուցանիշը պետք չէ, միայն իրավունքի խախտման փաստը բավարար է:
Հետևաբար, առկա է ՀՀ քրեական օրենսգրքի 460-րդ հոդվածով նախատեսված ավարտված հանցագործություն:
Հ.Գ. Այս արարքը հանդիսանում է հանրային մեղադրանքի հանցանք, և բողոքի առկայությունը պարտադիր չէ:


















































 
                         
          
          
         
 
                                    
                                   