Հովհաննավանքի պատարագին մասնակցած դաջվածքով դպիրը ՔՊ-ական է: Նա օրեր առաջ էլ մասնակցում էր ՔՊ երիտասարդական կառույցի անդամների ու ՔՊ-ական պատգամավորների միջև տեղի ունեցած ֆուտբոլային խաղին։
ՔՊ Երիտասարդական կառույցի ղեկավար Արման Անդրիասյանը պարզաբանել է, թե ՔՊ Երիտասարդական կառույցի Ռաֆայել Ջուլհակյանն ինչպե՞ս է մասնակցել Հովհաննավանքի կեղծ պատարագին։ Ըստ նրա՝ Ռաֆայելը դպիր է ձեռնադրվել սահմանված կարգով՝ Տեր Զարեհ քահանա Աշուրյանի միջնորդագրով, 2018 թվականին, Արարատյան հայրապետական թեմի առաջնորդական փոխանորդ Տեր Նավասարդ արքեպիսկոպոս Կճոյանի ձեռամբ։
Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի տեղեկատվական համակարգի տնօրեն տեր Եսայի քահանա Արթենյանն էլ հայտնել է ԶԼՄ-ներին, թե «Ձեռնադրվել է, բայց վերջին տարիներին ինքը որևէ եկեղեցում չի ծառայել, և նրան տեսել ենք Հովհաննավանքում»:
Կարդացեք նաև
Ըստ Եսայի քահանա Արթենյանի՝ եկեղեցու ավանդույթի համաձայն՝ որևէ հոգևոր սպասավորի պարագայում դաջվածքներն անընդունելի են։


















































 
                        
 
          
         
 
                                    
                                   