Լրահոս
Օրվա լրահոսը

«Կբերե՞ք մի օրինակ, որտեղ Ալիեւը քառակուսի կիլոմետրերով ճանաչել է Հայաստանի տարածքային ամբողջականությունը»․ Քրիստինե Վարդանյան

Հոկտեմբեր 27,2025 15:55

Ասում եք՝ փոխադարձ ճանաչում ենք տարածքային ամբողջականությունը։ Ես կարող եմ նշել՝ որտեղ եք դուք Ադրբեջանի տարածքային ամբողջականությունը ճանաչել։ Դուք ինձ կբերե՞ք մի օրինակ, որտեղ Ալիեւը քառակուսի կիլոմետրերով ճանաչել է Հայաստանի տարածքային ամբողջականությունը։ Բայց չեք մոռանում ասել, որ մենք ունենք ադրբեջանական տարածքներ, որոնք մեր վերահսկողության տակ են գտնվում։ Մի հատ ինձ հայտարարության օրինակ կբերե՞ք, որ Ադրբեջանն ասում է՝ իմ զորքերը գտնվում են ՀՀ տարածքում, պետք է մի օր այդտեղից դուրս գան։ Այդ փոխադարձությունը հասկանանք էլի պայմանավորվածությունների, մի հատ հասկանանք՝ ի՞նչն է փոխադարձ»,- Ազգային ժողովում 2026 թվականի բյուջեի նախագծի քննարկման ժամանակ Արտաքին գործերի նախարար Արարատ Միրզոյանին դիմեց «Հայաստան» խմբակցության պատգամավոր Քրիստինե Վարդանյանը։

Պատգամավորն անդրադարձավ Ադրբեջանի տարածքով դեպի ՀՀ ղազախական ցորեն ներկրելու մասին հայտարարությանը։«Հարցնում եմ՝ հիմա Ադրբեջանի տարածքից բեռները մտնելո՞ւ են Հայաստան, ոչ։ Ձեր պատգամավորները ասում են՝ նոր դուռ ենք բացել, ապաշրջափակում է։ Նոր դուռ բացվե՞լ է, ոչ։ Ղազախստանից ավելի կա՞րճ ժամանակում է գալու, ասում են՝ չէ։ Ավելի լա՞վ ցորեն է գալու, ասում են՝ չգիտենք, հացը էժանանալո՞ւ է, չգիտենք։ Ես ուզում եմ հասկանալ՝ այդ նոր դուռը որտե՞ղ է բացվել, սա՞ է ձեր պատկերացրած ապաշրջակումը։ Երբ մենք խոսում ենք ապաշրջափակման մասին, Հայաստանի տարածքով բեռները պիտի անխոչընդոտ անցնեն, Ադրբեջանի տարածքով պիտի գան Վրաստան, Վրաստանի՞ց մտնեն Հայաստան»,- հարցրեց Քրիստինե Վարդանյանը։

Արարատ Միրզոյանն ասաց․ «Միայն քառակուսի կիլոմետրերի հռչակմա՞մբ է փոխադարձաբար ճանաչվում միմյանց տարածքային ամբողջականությունը։ Ասում եմ՝ ինչ կա, ինչ անհրաժեշտ է դրա համար, գրված է եւ վաշինգտոնյան հռչակագրում, եւ նախաստորագրված տեքստում, եւ կանոնակարգում։ Մնացածը թույլ տվեք ասել՝ շատ պարզունակ մանիպուլյացիաների դաշտից է»։

Մանրամասները՝ տեսանյութում

Արարատ Միրզոյանը հարցրեց Քրիստինե Վարդանյանին․ «Մի հատ կարա՞ք ասեք՝ ՀՀ տարածք ասելով՝ դուք ի՞նչ նկատի ունեք»։ Քրիստինե Վարդանյանն ի պատասխան ասաց՝ 29 800 քկմ-ն նկատի ունի։ «Հրաշալի է ուղղակի, ողջունում եմ ձեզ, մենակ խնդրում եմ նույնը կրկնեք մեր մի քանի հայրենակիցների համար, ովքեր ասում են, որ դուք Հայաստան ասելով՝ ուրիշ բան նկատի ունեք»,- արձագանքեց Միրզոյանը։

Ամբողջական տեսանյութը՝ այստեղ

Ռոզա ՀՈՎՀԱՆՆԻՍՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հոկտեմբեր 2025
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Սեպ    
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031