Լրահոս
Օրվա լրահոսը

Առաջին «Ռաունդ»-ի օրն արդեն հայտնի է

Հոկտեմբեր 27,2025 15:51

Kinodaran-ը հայտարարել է իր նոր սերիալի պրեմիերայի օրը: Նախագիծն առանձնանում է իր մասշտաբով. նկարահանումները տեղի են ունեցել 150+լոկացիաներում՝ 200+ դերասանների մասնակցությամբ։

  

«Ռաունդ»-ի սյուժեն կառուցված է բռնցքամարտիկի կյանքի շուրջ, ով չկատարած հանցագործության համար 15 տարի բանտում անցկացնելուց հետո դուրս է գալիս և փորձում վերականգնել արդարությունը։

Սերիալը ուսումնասիրում է մարդկային կամքի ուժը, արդարության փնտրտուքը, հայր և որդի հարաբերությունների բարդությունը և սպորտի դերը՝ որպես վերականգնման և կյանքի իմաստի աղբյուր։

Kinodaran-ի գլխավոր պրոդյուսեր Ռաֆայել Թադևոսյանը, նշում է. ««Ռաունդ»-ը միայն սպորտի մասին չի։ Սերիալը մարդկային ոգու մասին է, որը դիմադրում ա փորձություններին և պայքարում է իր անունը մաքրելու համար։ «Ռաունդ»-ում շոշափվում է հոր և տղայի հարաբերությունները, ովքեր 15 տարի չշփվելուց հետո փորձում են վերականգնել իրենց հարաբերությունները։ Վստահ ենք, որ այս սյուժեն ոգեշնչելու ա մեր դիտորդներին»։

Սերիալի մեկնարկը նոյեմբերի 12-ին է միայն Kinodaran-ով։

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հոկտեմբեր 2025
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Սեպ    
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031